Еркрамас

Воскресенье, 17 мая 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում

03.05.2013   
  
просмотры: 2794


Ապրիլի 24-ին Նիդերլանդների Ասեն քաղաքում, Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ, տեղի ունեցավ հիշատակի միջոցառում, որը կազմակերպել էր Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեն:

 

Արարողությունը սկսվեց Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ ծաղկեպսակների զետեղմամբ:

 

Եղեռնի զոհերի հիշատակի միջոցառումն իր խոսքով բացեց Ամստերդամի հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանը: Մասնակիցներին իր ուղերձը հղեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր խոսքում շեշտեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ պայքարի անհրաժեշտությունը և դրան հասնելու համար միասնական ջանքերի կարևորությունը: Նա ներկաներին հորդորեց վառ պահել թուրքական յաթաղանից փախչող մոր կերպարը, ով իր մի ձեռքում բռնել էր իր զավակին, իսկ մյուսում` գրկել էր գիրքը, քանզի նա դրանով իր հետ տանում էր իր ժողովդրի ապագան` ի դեմս իր զավակի, ու նրա անցյալը, պատմությունն ու հիշողությունը, առանց որի որևէ ժողովուրդ չի կարող պահպանել իր ինքնությունը:

 

Միջոցառումանը ելույթներով հանդես եկան նաև Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի` «Ապրիլ 24» կոմիտեի նախագահ Նուբար Սիփանը, քուրդ լրագրող և «Հայ համազգային շարժումն ու 1915թ.-ի ցեղասպանությունը» գրքի հեղինակ, դոկտոր Ռեչեփ Մարաշլին:

Նույն օրը 24-ին Նիդերլանդների մեկ այլ՝ Ալմելո քաղաքում, Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ, տեղի ունեցավ հուշ-երեկո, որը կազմակերպել էին Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու վարչությունը և ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը` Նիդերլանդների Հայ բարեգործական ընդհանուր միության և Նիդերլանդների Հայ մարմնակրթական ընդհանուր միության հետ համագործակցությամբ:

Հուշ-երեկոն սկսվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագով, որին մասնակցեցին էին նաև Ամելոյի քաղաքապետարանի և Ասորական եկեղեցու հոգևոր ներկայացուցիչները: Պատարագին հաջորդեց Եղեռնի հուշարձան-խաչքարի մոտ ծաղկեպսակների զետեղման արարողությունը:

Հուշ-երեկոյին Հայոց ցեղասպանությունը դատապարտող ելույթներով հանդես եկան Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու վարչության նախագահ Օնիկ Գելիչին, Քրիստոնեական միություն կուսակցությունից Նիդերլանդների խորհրդարանի անդամ Հերտ Յան Սեյխերսը, Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի անդամ Մինաս Արսենյանը:

Հուշ-երեկոյի ներկաներին իր խոսքով դիմեց նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպանը` նշելով. «Այն ժամանակ, երբ աշխարհն առաջ է գնում դեպի ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպպանություն, ուժային քաղաքականությունն է մեջտեղ գալիս, երբ հարցը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը ձգտում է համագործակցային մեխանիզմների վրա հիմնված աշխարհ կառուցել, ռազմավարական նկատառումներն են սկսում գերակշռել, երբ հարցը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Այն ճշմարիտ փորձաքար է դարձել աշխարհի ու մարդկության համար` որևէ տեղ ու որևէ ժամանակ այս ամենասարսափելի հանցագործության կրկնումը թույլ չտալու համար: Ամեն անգամ, երբ աշխարհը տեղի է տալիս թուրքական պահանջներին, փոխանակելով դրանք քաղաքական կամ տնտեսական օգուտների հետ, դրանով երկարաձգում է հանցագործությունը, և թողտվությամբ վերաբերվում ու կործանիչ հարված հասցնում միջազգային մարդասիրական ու մարդկային արժեքներին»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, Եվրոպա/Europe

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

23:06 Алиев - глава предвыборного штаба "ГД" Пашиняна?
22:24 Пaшиняна не будет: Армения в паутине диверсификации
22:00 Армения Пашиняна теряет моральные границы в отношении детей
21:53 Свежесваренный черный кофе: тайны полезного напитка
21:42 Не оставайтесь дома и не позволяйте членам секты Пашиняна победить
21:37 На глазах у всех власть Пашиняна терпит поражение
13:01 Молдавские иллюзии Пашиняна
10:38 Как Макрона в Гюмри поразили "демократическими" нравами
10:29 Азербайджан планирует Рубена Варданяна выдать Украине?
10:15 Как Пашинян грозил пальцем потерявшей сына женщине, а его сторонники аплодировали (Видео)
10:09 Как Армении не попасть в лабиринт минотавра?
09:46 Европа назовет выборы вершиной демократии, даже если Пашинян расстреляет тысячу человек
09:39 Отзыв-разбор: Scammavis — юридическая компания, которая возвращает деньги пострадавшим от брокеров-мошенников
08:28 Армения. Выборы-2026: Оппозиция говорит о будущем, власть спорит с прошлым
19:52 Пашинян принес "желтизну" в государственную систему Армении
19:46 Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС, заявил Лавров
19:03 Пашинян признал, что удерживаемые в Баку армяне – заложники
18:56 Проигрыватель Пашиняна заело на одних и тех же фразах
18:48 Надо было послать на "Евровидение" "варчабенд" с Пашиняном на барабанах
18:28 США готовы передать Армению Турции
11:03 Политика заднего хода: почему Пашинян переписывает собственные лозунги
10:19 Чего стоят обещания "Гражданского договора"?