Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, կնվագակցի համերգը, որը տեղի կունենա նոյեմբերի 27-ին ռուսական մայրաքաղաքում` Մոսկվայում Երևանի օրեր ծրագրի շրջանակում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց նվագախմբի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամուլի քարտուղար Լիլիթ Գրիգորյանը:
«Մոսկվայում Երևանի օրերը» կանցկացվեն նոյեմբերի 26-29-ը։
Ըստ Գրիգորյանի` համերգը տեղի կունենա Միությունների տան դահլիճում: Ծրագրում, մասնավորապես, ներառված են Արամ Խաչատրյանի, Սերգեյ Ռախմանինովի, Պյոտր Չայկովսկու և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Համերգին նաև կմասնակցեն հայկական էստրադայի հայտնի ներկայացուցիչները:
Նովոստի-Արմենիա