Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այցելել է Թբիլիսիի Հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոն:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե քաղաքապետին ուղեկցել են Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել պանթեոնում ամփոփված հայազգի երեւելիների շիրիմներին եւ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:
Վիրահայոց առաջնորդը հանգստյան կարգ է կատարել պանթեոնում ամփոփված հայորդիների հոգիների խաղաղության համար: