Հայաստանի ռուսական ռազմակայանի հրամանատարությունը որոշել է Գյումրիում ռազմապատմական թանգարան ստեղծել:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թանգարանը ստեղծվում է պատմական «Մեծ ամրոցի» տարածքում, որն ունի հնգանկյան ձեւ եւ հինգ ելք, որոնք կոչվում են դարպասներ (Էրիվանի, Կարսի, Ախալքալաքի, Թիֆլիսի եւ Պահեստային): Շենքը կառուցվել է 18-րդ դարում: Թանգարանում նախատեսվում է 2 ցուցասրահ: Կցուցադրվեն 18-րդ դարում հայ-ռուսական հարաբերությունների հաստատման օրվանից մինչեւ մեր օրերի նյութեր:
Այդ նպատակով ռազմակայանի ա շխատակիցները օգտվում են արխիվային տվյալներից, պատճենում արժեքավոր նյութերը, կոմպլեկտավորում պատմական ցուցանմուշները՝ օգտվելով նաեւ տեղի բնակչության օգնությունից: