Փետրվարի 16-ին Թբիլիսի քաղաքի հայկական համայնքում միջդեպ է տեղի ունեցել: Ոմն Գոգա(Գեորգի) Էլիբեգովը Թբիլիսիի Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալների զայրույթն է հարուցել, վիրավորել է եկեղեցուն, ՀԱԵ Վրաստանի թեմին՝ առավել սուր արտահայտվելով հայ եկեղեցու ակտիվ անդամների հասցեին, ծեծկռտուք են հրահրել:
Երկու շաբաթվա ընթացքում տվյալ անձը զրպարտություններ էր տարածել ՀԱԵ վրացական թեմի ու թեմի առաջնորդության հասցեին: Ունենալով բացառապես նյութական մտադրություններ եւ օգտագործելով հա ու վրացի լրագրողների շրջանում ունեցած ծանոթությունները նա վարկաբեկել է Եպիսկոպոսի ու թեմի սպասավորների անունները: Թեմի ներկայացուցիչները ողջ ընթացքում փորձել են հանդիպել Գոգա Էլիբեգովի հետ, սակայն շփումը միայն լրատվամիջոցների օգնությամբ էր:
Հասականալով, որ տվյալ անձը հետապնդում է միայն ռենեգատական նպատակներ, Թբիլիսիիում հայկական եկեղեցու հավատացյալները, թվով մոտ 200 մարդ, փետրվարի 16-ին որոշել են գտնել Գոգա Էլիբեգովին ըստ բնակության վայրի: Այդ մարդը ՀԱԵ անդամներին ընդունել է ծայրահեղ ագրեսիվ ու հայհոյանքներով ծեծկռտուք է բորբոքել, հաղորդում է անկախ լրագրող Սամվել Աղաբաբյանը:
Նշենք, որ Էլիբեգովը, մասնավորապես, Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմի եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանին մեղադրել է բարեգործական նպատակներով եկեղեցուն տրամադրվող միջոցները վատնելու մեջ, ինչպես նաեւ պետության կողմից:
Հայ համայնքի ներկայացուցիչների խոսքով՝ Էլիբեգովը ներկայանում է «Վրացական Երազանք» կուսակցությունը եւ երկար տարիներ զբաղվում է վարկաբեկումներով: