Պրահայում փետրվարի 27-ին, Չեխիայի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության մասնաճյուղի հովանու ներքո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված սեմինար։
Դասախոսությամբ հանդես է եկել հայագետ Պետրա Կոշտլարովան, ով մասնագիտացել է ոչ միայն հայոց պատմության, այլեւ հայ գրականության չեխերեն թարգմանության հարցերում։
Նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմական ընթացքը, ցուցադրել լուսանկարներ, իսկ վերջում պատասխանել է նաեւ ներկա գիտնականների հարցերին։