Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
քաղաքականություն
Թուրքական Kafkassam ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, պրոֆ. Հասան Օքթայը Հայաստան կատարած այցի ժամանակ թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»-ի նշանն է արել եւ լուսանկարվել։
Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, թե Հրանտ Դինքի սպանությունը պետության կողմից իրականացված  սպանություն էր։
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջախոհության կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին` հորդորելով կրճատել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը խստորեն դատապարտել է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Նա բարձր է գնահատել հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի սխրանքը, ով իր զինակից ընկերների հետ կարողացել է հետ շպրտել հակառակորդին: «Ադրբեջանի ...
Հակահայկական արտահայտությունով մեծ աղմուկ հանած KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ, PKK-ի անվանափոխված տարբերակ-խմբ) կին համանախագահ Բեսե Հոզաթ հանդես է եկել պարզաբանմամբ։ Նա ավելի վաղ հայտարարել էր, թե հայերը եւ հույները Թուրքիայում զուգահեռ պետություն ունեն եւ խանգարում են Թուրքիայի ժողովրդարացմանը:
Դոնեցկի մարզի հայ համայնքի ղեկավար Գագիկ Աղավելյանը ներկա էր Դոնեցկի Եվրամայդանին որպես Ուկրաինայի քաղաքացի, այլ ոչ թե որպես հայ համայնքի ղեկավար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Գագիկ Աղավելյանը՝ մեկնաբանելով ուկրաինական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Դոնեցկի հայ համայնքի անդամներն իբր ցրում էին եվրամայդանը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր հայտարարություններում ուզում է եվրոպացիներին ցույց տալ, որ իր երկում այս պահին տեղի ունեցողը վերապրել են նաեւ Եվրոպայում, եւ եվրոպացիները չպետք է մոռանան այդ մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ անդրադառնալով Սիրիայի առաջնորդի վերջին հարցազրույցին, որտեղ նա հիշել է թուրքերի կողմից 1,5 մլն հայերի եւ ուղղափառ ասորիների զանգվածային սպանությունների մասին:
«Հայ լեզուով թղթերը պիտի այրուեն». այս վերտառությամբ տեղեկությունը կարդում ենք «Ժողովրդի ձայն» թերթի 1918 թ. 61-րդ համարում, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է Գանձակի պոստ-հեռագրատան թուրք կառավարիչը վերցնում և այրում Գանձակի փոխանորդի` Վրաստանի և Իմերեթիայի Հայոց Թեմական Կոնսիստորիային ուղղված երկու նամակ-թղթածրարները` պատճառաբանելով, որ դրանք հայերեն են և, հետևաբար, անհասկանալի ցենզուրների համար: Հավելենք նաև, որ հայ գործիչ, Վրաստանում ՀՀ դիավանագիտական առաքելության ղեկավար Արշակ Ջամալյանն այդ առթիվ ...
Հունվարի 20-ին Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնում տեղի ունեցավ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո: Այն կազմակերպվել էր Շվեդիայի հայկական ասոցիացիաների միության, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության շվեդական կոմիտեի, Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնի, Շվեդական լրագրողական ասոցիացիայի և Շվեդական «ՓԷՆ» ակումբի «Գրողների միջազգային կազմակերպության շվեդական կենտրոնի» կողմից:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Թուրքիայի նախագահը հարևան Վրաստանի հետ հարաբերութուններն է կարգավորում. հայտնում է milliyet-ը:
Թուրքիայի ոստիկանությունը հայտարարություն է տարածել հունվարի 19-ին՝ Դինքի սպանության տարելիցի միջոցառմանը ոստիկանների կողմից սպիտակ բրդե գլխարկ կրելու վերաբերյալ։
«Հրանտ Դինքի սպանության 2015-ի հեռանկարին» ոգեկոչման ֆորումի ժամանակ 15 կետանոց պահանջ է ընդունվել: Այս  NEWS.am-ին հայտնեցին  «Արեւմտահայոց Ազգային» համագումարից:
Թուրքական «Աքշամ» պարբերականի լրագրող Օսման Հոքեմենը Twitter-ի իր էջից հայհոյել է Հրանտ Դինքին։
52-ամյա Սվետլանա Մարգարյանը, որն արդեն 21 տարի բնակվում է Հայաստանից դուրս,  Հարավային Հնդկաստանի Պոնդիչերի քաղաքում հետաքրքիր դեպքի է ականատես եղել։ «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության օրը նա իրենց ընտանիքին պատկանող ռեստորանի ճաշարանից հայկական երգի հնչյուններ է լսել։ Խոհանոցից դուրս է վազել ու նկատել, որ երաժշտության ձայնը գալիս է սեղաններից մեկը մոտ նստած կնոջ համակարգչից։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի միջոցառմանը սպիտակ բրդե գլխարկներ դրած ոստիկանների հարցով  վարչապետին ուղղված գրավոր հարցադրում է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան։
Թուրքիայի խոշոր հասարակական գործիչներ, հրապարակախոսներ, իրավապաշտպաններ և իրավաբաններ, ինչպես նաև Մեջլիսի մի քանի պատգամավորներ, նախորդ շաբաթ օրը «Հրանտ Դինքի սպանությունը 2015 թվականի հեռանկարում» համաժողովի ժամանակ Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ աննախադեպ հայտարարություն են հրապարակել։


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)