Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Սփյուռք
Երեւանում կկայանա «Պատուհան դեպի աշխարհ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կբացվի հունվարի 15-ին «Թեքեյան կենտրոն» հիմնադրամիի շենքում:
Թուրքիայում վերջին ամիսներին քուրդ գործիչների կողմից կազմավորված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) հայ անդամները պահանջել են KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ, PKK-ի անվանափոխված տարբերակ-խմբ) կին համանախագահ Բեսե Հոզաթից հետ կանգնել արած հակահայկական հայտարարությունից։ Բեսե Հոզաթը հայտարարել էր, թե հայերը եւ հույները Թուրքիայում զուգահեռ պետություն ունեն եւ խանգարում են Թուրքիայի ժողովրդարացմանը:
Հունվարի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել սիրիահայ Ֆեյսբուքյան խմբերի պատասխանատուների եւ ներկայացուցիչների հանդիպում-քննարկում «Սիրիահայության տագնապը լուսարձակի տակ» թեմայով:
Թուրքական հայտնի T24.com կայքը եւս բաց նամակ է հղել օրեր առաջ հակահայկական հայտարարություն արած KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ, PKK-ի անվանափոխված տարբերակ-խմբ) կին համանախագահ Բեսե Հոզաթին: Բեսե Հոզաթը հայտարարել էր, թե հայերը եւ հույները Թուրքիայում զուգահեռ պետություն ունեն եւ խանգարում են Թուրքիայի ժողովրդարացմանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեվը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ եթե Հայաստանը «կառուցողական դիրքորոշում» ցուցաբերի ղարաբաղյան խնդրի լուծման գործում, ապա «կարճ ժամանակահատվածում կարելի կլինի համաձայնության գալ»:
Թուրքիայի Իմրալը կղզու բանտ այցելած եւ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ հանդիպած  քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության պատգամավորներ Փերվին Բուլդանը, Իդրիս Բալուքեն եւ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերը հրապարակել են Օջալանի հետ անցկացրած հանդիպման մի քանի մանրամասներ։
Հայաստանում վերջերս սիրիահայերի խնդիրներով հետաքրքրվածությունը նվազել է, հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Դուբայի մամուլի ակումբի անդամ, www.azad-hye.net կայքի հիմնադիր-գլխավոր խմբագիր Հրաչ Կալսահակյանը:
Կյանքի 59-րդ տարում մահացել է անվանի հայ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: Մշակույթի նախարարությունից հայտնեցին, որ Արամ Ղարաբեկյանը հանկարծամահ է եղել Միացյալ Նահանգներում:
Թուրքական հայտնի Taraf պարբերականի հայ լրագրող Հայկո Բաղդատը բաց նամակ է հղել օրեր առաջ հակահայկական հայտարարություն արած KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ, PKK-ի անվանափոխված տարբերակ-խմբ) կին համանախագահ Բեսե Հոզաթին: Բեսե Հոզաթը հայտարարել էր, թե հայերը եւ հույները Թուրքիայում զուգահեռ պետություն ունեն եւ խանգարում են Թուրքիայի ժողովրդարացմանը:
NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է ֆրանսիական «Le Figaro»-ում հրապարակված ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեի եւ փաստաբան Սեւակ Թորոսյանի  համատեղ հոդվածը։
Վաշինգթոնում Արթուր Սաքլերի անվան պատկերասրահում անցակցվում է անհատական ցուցահանդես՝ «Ֆոկուսի մեջ. Արա Գյուլերի Անատոլիան». ներկայացվել է մոտ 20 սեւուսպիտակ լուսանկար, որոնցում պատկերված են Թուրքիային հայտնի տեսարժան վայրերը: Այդ մասին գրում է «The Washington Post»-ը:
1915թ.-ի դեկտեմբերի 7-ին Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան կոմս Վոլֆ-Մետերնիխը կայսերական կանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման-Հոլվեգին ուղղված նամակում գրում է. «Հայերի հետապնդման շուրջ մեր դժգոհությունը պետք է հստակ արտահայտվի տպագիր մամուլում, պետք է վերջ դնել թուրքերի հանդեպ մեր սիրահարվածությանը»: Կանցլերը պատասխանել է. «Պատերազմի ընթացքում դաշնակցի առաջարկովող հրապարակային նկատողությունը կդառնա նախադեպը չունեցող գործողություն: Մեր միակ նպատակն է Թուրքիային պահել մեր կողքին մինչեւ պատերազմի ավարտը՝ ...
Մարսելահայերը հունվարի 25-ին բողոքի ցույց կանցկացնեն՝ հունվարի 27-28-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կայանալիք այցի կապակցությամբ: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
Երիտթուրքերի արյունոտ պարագլուխներից, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից եւ Օսմանյան Թուրքիան կործանման տարած Էնվեր փաշայի թոռ Օսման Մայթեփեքը հայտարարել է, թե իրականությանը չի համապատասխանում այն տվյալները, թե Սարիղամիշում 90 հազար թուրք զինվորներ են սպանվել կամ ցրտից մահացել։
Ստամբուլի քաղաքապետարանի որոշմամբ քանդել են Համբարձում եւ Ժանետ Սոլարբաշների Օրթաքյոյ թաղամասի Դերեբոյու պողոտայում գտնվող տունը, ինչի արդյունքում 7 անդամներից բաղկացած նրանց ընտանիքը ձմռան կեսին հայտնվել է փողոցում` անօթեւան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական gercekgundem.com լրատվական կայքը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)