Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
մշակույթ
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» շրջանակներում Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացավ Ստամբուլի Դպրաց դասի «Վարդանանց» երգչախմբի եզրափակիչ համերգը: Համերգին հնչեցին ինչպես հայ մեծանուն դասականների, այնպես էլ աշխարհահռչակ այլ երաժիշտների ստեղծագործություններ:
Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղում սկսվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու (VI դ.) վերականգնումը: Նախագիծն իրականացվում է մասնավոր միջոցներով` համաձայն հուշագրի, որ ստորագրվել է Հայոց Առաքելական Եկեղեցու, ՀՀ Մշակույթի նախարարության և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջև: Վերականգնումը կատարում է «ԼևԳուկ» մասնագիտացված ընկերությունը, որը մայիսին ճանաչվեց մրցույթի հաղթող:
Ընթացիկ տարվա հուլիսի 16-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացված ցուցահանդեսը նվիրված էր կիրառական արվեստի ճանաչված վարպետ, Խորհրդային Միության նկարիչների միության անդամ եւ Խորհրդային Միության գեղարվեստական հիմնադրամի անդամ, խեցեգործ Լեւոն Օսիպովի ծննդյան 75-ամյակին: Այն նախաձեռնել էին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնն ու Վրաստանի հայ նկարիչների միությունը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ Սփյուռքի եւ Մշակույթի ...
Հուլիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լոս Անջելեսի «Հայաստան» պարախմբի գեղարվեստական ղեկավար Արման Վարդանյանին և նրա կնոջը` պարախմբի գլխավոր պարուսույց Նաիրա Վարդանյանին: «Հայաստան» պարախումբը մասնակցել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրերին»:
Հուլիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին Հորդանանի «Յուզբաշյան-Կյուլպենկյան» վարժարանի սաները` նույն վարժարանի ուսուցիչ Անի Օհանյանի ուղեկցությամբ: Վարժարանի սաները մասնակցում էին «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլին:
Հուլիսի 7-ին Բուենոս Այրեսում տեղի ունեցավ «Բուենոս Այրեսը տոնում է Հայաստանը» խորագրով բացօթյա փառատոն-համերգ` քաղաքի կառավարության, ՀՀ սփյուռքի նախարարության և Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ: Այն կազմակեպվել էր և անցկացվեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի կողմից:
Հուլիսի 10-ին Գ.Սունդուկյանի անվան թատրոնի շենքում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրերի» ավարտին նվիրված միջոցառում:
Հուլիսի 8-ին Լոձի վոյեվոդության Սիերաձ քաղաքի Բոլոր Սրբերի տաճարին կից գործող կաթոլիկ տանը Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի և Վատիկանի կոնգրեգացիայի կաթոլիկ կրթության ու քարոզչության հարցերով պատասխանատու, Հռոմի պապի պատվիրակ, կարդինալ Զենոն Գրոխոլևսկու պատվո հովանավորության ներքո տեղի ունեցավ Ստանիսլավ Պինդերայի «Հայաստան. քարերը վերապրում են մարդկանց» լուսանկարների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:
Հուլիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրեր» ծրագրի մասնակիցներին:
Հուլիսի 5-ին Վիեննայում տեղի ունեցավ «Հայաստանի օր» միջոցառումը, որը կազմակերպել էր «Էներգիայի համայնք» կազմակերպությունը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչության, ինչպես նաև INOGATE-ի մասնակցությամբ:
Հուլիսի 4-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը` հայաստանյան «Ֆեստա տուր» ավիաընկերության աջակցությամբ, Հռոմի ֆիլհարմոնիկ ակադեմիայի ամենամյա «Հուլիսյան այգիներ» փառատոնի շրջանակներում առաջին անգամ կազմակերպել էր «Հայաստանի օր» մշակութային միջոցառումների շարք:
Հուլիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Լոս Անջելեսի «Գևորգյաններ» պարարվեստի ակադեմիայի համերգը` նվիրված ակադեմիայի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Վարդան Գևորգյանի ստեղծագործական 30 և ծննդյան 50-ամյակներին:
Սույն թվականի հուլիսի 3-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում հերթական միջոցառումն էր՝ Սոնա Վան տաղանդավոր բանաստեղծուհու ստեղծագործական երեկոն:
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի պարարվեստի օրերի հաջորդ հանգրվանը Շիրակի ևԼոռու մարզերից հետո Տավուշի մարզն էր:
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրը հենց սկզբից արդեն գոհացրել է շատ մասնակիցների: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայեր հնարավորություն են ստացել մասնակցել հայոց լեզվի արագացված դասընթացների, ազգագրական և ժողովրդական պարերի դասերի և շփվել Հայաստանի լավագույն մասնագետների հետ: Ծրագիրը մեկնարկել է հունիսի 25-ին և մինչև հուլիսի 13-ը շատ սփյուռքահայերի կշարունակի հիացնել և վարակել ազգային ոգով, ինչի ամենավառ ապացույցը մասնակիցների վառվռուն աչքերն ու միանշանակ դրական ...


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)