Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
����������������
Նոյեմբերի 15-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպվեց հաշմանդամ անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Այն Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, կազմակերպել էին «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միությունը և Վրաստանի «Առանձնահատուկ հոգատարության կարիք ունեցող մարդկանց համար» միությունը՝«Մենք տարբեր ենք, թերևս կարողունակ ենք» ընդհանուր նախագծի շրջանակներում:
Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքում նոյեմբերի 14-ից 17-ը անցկացված խոշորագույն ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնող տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահանդեսի մյուս մասնակիցների, այցելուների եւ թուրքական իշխանությունների շրջանում։
Նոյեմբերի 16-ին Չեխիայի մայրաքաղաքի Լիխտենշտեյնյան պալատում գործող Պրահայի երաժշտական ակադեմիայի դահլիճում տեղի ունեցավ հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ՝ Ա. Խաչատրյանի անվան եռյակի կատարմամբ, որը կազմակերպել էր Չեխիայում Հայաստանի դեսպանությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Թատերական գործիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը միաձայն վերընտրվել է Հյաաստանի թատերական գործիչների միության ղեկավարի պաշտոնում երկու տարի ժամկետով` ՀՏԳՄ 15–րդ համագումարի ընթացքում։
«Քարահո՞ւնջ», թե՞ «Զորաց քարեր»… կառույցի անվան, ծագման և տարիքի շուրջ վերջին շրջանում դարձյալ ակտիվացել են քննարկումներն ու հեռակա բանավեճերը:
Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Իտալիայի Վիչենցա քաղաքում անց է կացվել հերթական՝ 10-րդ միջազգային դրամագիտական մրցույթը (Vicenza Numismatica):  Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, թե հեղինակավոր մրցույթին մասնակցել են մեծ թվով հանրաճանաչ դրամահատարաններ եւ էմիտենտ-կազմակերպություններ՝ ներկայացնելով 2012 թ. թողարկման հուշադրամները: Մրցույթի մրցանակները շնորհվել են երկու անվանակարգով`
Հայ ճարտարապետների և ինժեներների համերաշխության միության անդամ Զաքարիա Միլդանօղլուն խոսել է Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքի հայկական կառույցների ներկայի և անցյալի մասին:
«Երաժշտությունն անիվների վրա» միջոցառմամբ, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ու Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը տոնական իրարանցում էին ստեղծել բուհերի տարածքներում ու քաղաքում։
Գիտությունների ազգային ակադեմիայում, այսօր՝ նոյեմբերի 15-ին, մեկնարկել է Երիտասարդ հայ արվեստաբանների 8-րդ գիտական նստաշրջանը։ Այն կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Նստաշրջանն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում։ Գիտական նստաշրջանը նվիրված է ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին։
Անցյալ ամիս առաջին անգամ այցելեցի Ճապոնիայի հիասքանչ երկիրը:
Հայ գիտնականները կմասնակցեն հինգշաբթի Տուլայում բացված ստորջրյա հնագիտության և ծովային պատմության գիտագործնական համաժողովին։
Հայաստանում ընդունվել է պետական զինանշանի ու դրոշի օգտագործման կանոնակարգ: Ինչպես կառավարության այսօրվա նիստի ժամանակ նախագիծը ներկայացնելիս նշել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախագիծը կանոնակարգում է պետական խորհրդանիշերի օգտագործումը: Թույլ չի տրվում պետական խորհրդանիշներն օգտագործել ոչ պետական կազմակերպությունների կնիքների, բլանկերի կամ այլ ռեկվիզիտների վրա:
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը “Embassy Series” հայտնի կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր համերգ-ընդունելություն՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին:
Մեծամոր ամրոց–քաղաքում կատարված պեղումները վկայում են, որ Արարատյան դաշտավայրում դեռևս մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում քաղաքներ են եղել: Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը։
Հայտնի ռեժիսոր ու պրոդյուսեր Ռուբեն Մամուլյանի ջանքերը «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հիման վրա ստեղծել գեղարվեստական ֆիլմ, ինչպես նաեւ Թուրքիայի ու ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի դավադրությունը ֆիլմի արտադրությունը թույլ չտալու համար կդառնան քննարկման առարկա «Կինոն ու արվեստը» սեմինարի ժամանակ, որին կմասնակցեն լոս-անջելեսյան ռեժիսորներ Էդվին Ավանեսն ու Սերժ Մինասյանցը՝ նոյեմբերի վերջին Հոլիվուդում Ամերիկայի հայ դատի գրասենյակի կոնֆերանսի շրջանակներում: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587