Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
����������������
ժամանակակից հայ քանդակագործների «Էմանացիա» խորագրով ցուցահանդեսն է բացվել փետրվարի 25–ին Հայաստանի նկարիչների միությունում։ Ցուցահանդեսին, որը կտևի շուրջ մեկ շաբաթ, ներկայացված են հինգ հայ երիտասարդ քանդակագործներ Աշոտ Գևորգյանի, Գեղամ Աբրահամյանի, Սարգիս Բաբայանի, Գևորգ Թադևոսյանի և Արգիշտի Հարությունյանի 15 աշխատանքները։
«Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամը Իտալիայում անցկացվող «Vicenza Numismatica 2013» միջազգային դրամագիտական մրցույթում արժանացել է «Տարվա լավագույն հուշադրամը» մրցանակի:
Քաղաքակրթությունը ծագել է հայկական լեռնաշխարհում, ապա տարածվել աշխարհում։ Այս գաղափարն էլ լինելու «Նախնյաց մոռացված հայրենիք» ֆիլմի առանցքում, որը նկարահանվելու է տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում եւ Արեւմտյան Հայաստանում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին լրագրողներին ասաց ֆիլմի հեղինակ Արսեն Հակոբյանը։
Մարտի 14-20-ը Նյու Յորքում անցկացվելու է ոչ առևտրային կինոյի Rated SR Socially Relevant Film Festival փառատոնը, որտեղ ներկայացվելու է  հայկական արտադրության կամ հայկական թեմատիկայով վեց ֆիլմ: Փառատոնը հիմնադրել է հայկական արմատներով ֆրանսիական ճանաչված դերասանուհի Նորա Արմանին:
Ադրբեջանցի հայտնի երգչուհի Ազերինի կողմից Սայաթ Նովայի «Քամանչա» ստեղծագործության գողացած եւ թուրքականացրած  «Ալեկոծվեց Սեւ ծովը» երգի կատարումը Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացրել։
Փարիզի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում` Քաղաքային Թատրոնում, փետրվարի 23-ին, տեղի ունեցավ հայտնի դուդուկահար Լեւոն Մինասյանի եւ նրա քրոջ` երգչուհի Ռոզելին Մինասյանի համերգը, որոնց նվագակցում էին Հայաստանից հատուկ այդ առիթով ժամանած երաժիշտներ։ Երաժիշտները համերգը նվիրեցին Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:
Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը այս տարի մեկնարկեց  «Մոսկվա» կինոթատրոնում Ջոնաթան Սմիթի՝ սիրո և կորստի մեջ հայտնված արվեստագետների բոհեմական գաղութի մասին պատմող վեպի հիման վրա նկարահանված «Ամառը փետրվարին» ֆիլմի ցուցադրությամբ:
Երեւանում փետրվարի 21-ին կայացել է գրական մրցանակաբշխություն՝ «Երեւանյան բեսթսելլեր» հայկական հատուկ նախագծի շրջանակներում: Այն մեկնարկել էր մեկ տարի առաջ՝ «Արմենպրես» տեղեկատվական գործակալության նախաձեռնությամբ:
Գերմանիայի Մորիցբուրգ-Սաքսոնիա-Անհալթ երկրամասի արվեստի թանգարանում փետրվարի 21–ին բացվել է գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի և նրա որդու` Նարեկ Ավետիսյանի  աշխատանքների առաջին ցուցահանդեսը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը։
Ստամբուլի Թաքսիմի հրապարակի վերակառուցման ծրագրի շրջանակներում շինարարության ժամանակ Գեզի այգու տարածքից հայտնաբերվել էին հայկական գրություններով տապանաքարեր, որոնք համապատսխան ստուգումներից հետո տեղափոխվել են Շիշլիի հայկական գերեզմանատուն։
Հայտնի ջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանը սպասում է իր ռեկորդի հաստատմանը Գինեսի ռեկորդների գրքի գրանցման կոմիտեի կողմից։
Ծաղկաձորում այսօր՝ փետրվարի 21-ին Հայաստանի գրողների միության ստեղծագործական տանը մեկնարկեց 2014 թվականի «Ջրբաժան. 60-70-ականների արվեստագետների սերունդը» խորագրով միջազգային գիտաժողովը, որի ընթացքում տարբեր ոլորտի մասնագետներ երեք օր շարունակ հնարավորություն կունենան բանավիճել, քննարկումներ անցկացնել:
«Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան մասնակցի երգն ընտրվել է, և մրցույթի ստեղծագործական խմբի որոշմամբ՝ ընտրված երգը համանուն տեսահոլովակի հետ համատեղ կհրապարակվի մինչև մարտի 15-ը, տեղեկացնում են Հայաստանի հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Մադոյանի փետրվարի 20-ի համերգի տեսագրությունը կուղարկվի Լոնդոն, եւ մի քանի ամիսների ընթացքում պարզ կլինի` ռեկորդ սահմանվել է, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  համերգի համակարգող Սուսաննա Զորանյանը:
Շատ լեզուներ իմանալը մեծ հարստություն է, բայց մայր լեզուն կորցնելը «ես»-ի կորուստ է: Այս մասին Մայրենի լեզվի որվա առթիվ իր շոնրհավորանքում նշել է Սփյուռքի նախարար  Հրանուշ Հակովյանը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587