Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
հասարակություն
2013թ.–ին Հայաստանի նկատմամբ թուրքական քաղաքականության մեջ գերիշխել են իմիտացիոն տարրերը, կարծում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը։
Դավութօղլուն իր առջեւ դրված նպատակների մի մասը ձեռք բերեց, այսինքն` ստեղծվեց տպավորություն, դատելով համաշխարհային լրատվամիջոցների լուրերի վերնագրերից, թե իբր Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ինչ-որ գործընթաց կա. Yerkir.am -ի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարի այցը Երեւան` ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Դավութօղլուն ընդամենն ասել է տեղահանություն, իսկ դրա մեջ ոչ մի նորություն չկա. Yerkir.am-ին այսօր ասավ ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը' անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի' թուրքական լրատվամիջոցներով տարածված խոսքերին:
Ռուսական Արզամաս քաղաքի հայերը վախով են սպասում շաբաթ օրվան, երբ նշվելու է սպանված Ալեքսանդր Սլակաեւի մահվան 9-րդ օրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նիջեգորոդյան մարզի հայերի միության նախագահ Տիգրան Շահնազարյանը:
Շուտով Չեխիայի պատգամավորների նորըտիր պալատում կձեւավորվեն միջխորհրդարանական բարեկամության խմբերը, առաջիններից մեկը՝ Հայաստանի հետ: Այս մասին դեկտեմբերի 12-ին, Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի նորընտիր նախագահ Յան Համաչեկը:
Դեկտեմբերի 9-ին և 12-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կազմակերպվել էին Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի ընդունման 65-ամյակին նվիրված քննարկումներ, որոնց հիմնական բանախոսներն իրենց ելույթներում ընդգծել են կոնվենցիայի կարևորությունը և նշանակությունը մարդկության դեմ ծանր հանցագործությունների կանխարգելման ու դատապարտման հարցում:
Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը Դավութօղլուի՝ հայաստանյան այցի մասին իր հրապարակման մեջ գրել է, թե Դավութօղլուի առաջնային նպատակը Հայաստանի հետ սահմանի բացումը չէր։
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան կատարած այցի նպատակը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձևական ֆոնի ստեղծումն է, կարծում է Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանը։
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը 45 տարեկան է: Տասնամյակներ շարունակ «Էրեբունի» արգելոց-թանգարանը անում է ամեն ինչ` անցյալը ճանաչելի դարձնելու, ներկայի նկատմամբ ուշադրությունը խթանելու և ապագայի նկատմամբ պատվախնդիր լինելու ուղղությամբ: 2013-ը ամփոփելով իր հիմնադրման 45-րդ տարեդարձին նվիրված միջոցառմամբ` արգելոց-թանգարանը նպատակ է հետապնդում անցած ուղին ներկայացնել նոր ծրագրերի համատեքստում` Երևանի հիմնադրման 2800 ամյակին ընդառաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արգելոց-թանգարանն ակնկալում է, ...
61 տարեկան հասակում տարում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանը: Նրա որդին NEWS.am-ին հայտնեց, որ հայրը հանկարծամահ է այս գիշեր՝ գլխուղեղի կաթվածից:
Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, Taraf պարբերականի նախկին լրագրող Սեւան Նիշանյանը առաջիկա շաբաթվա ընթացքում բանտում կհայտնի։ Նրա դեմ կայացված դատարանի վճիռը հաստատվել է վճռաբեկի կողմից։
Գերմանիայում բուժման մեջ գտնվող արձակագիր Լեւոն Խեչոյանի առողջական վիճակը վատացել է:
Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի դեմ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած երեկվա ակցիան հասավ իր նպատակին: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՆԱՈՒՄ-ի վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը` նշելով, որ դրա վառ ապացույցը թուրքական և համաշխարհային ԶԼՄ-ների արձագանքն էր: Վարդանյանի խոսքով` Դավութօղլուն հյուրանոցի հետնամուտքից դուրս եկավ` վախենալով առճակատման դուրս գալ այն ժողովրդի երիտասարդ ներկայացուցիչների հետ, որին կոտորել են իր ազգակիցները:
Հայաստանը նախաձեռնեց ֆուտբոլային դիվանագիտության գործընթացը, արդյունքում երկար ժամանակ կորցրինք, իսկ Թուրքիան շահեկան վիճակում հայտնվեց։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Թուրքիայում Հայկական հարցի մասին գրող ուսանողներին ու ասպիրատներին հաշվառելու մասին հայկական «Ակոս»-ի հրապարակումը մեծ արձագանք է գտել։ Թեմայի շուրջ մեկնաբանություն է տվել Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ Մեթին Հուլագուն։


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)