Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
հասարակություն
Երկրաշարժից 25 տարի անց Գյումրիում դեռ հազարավոր անօթեւան ընտանիքներ են ապրում։ Որոշ հաշվարկներով՝ այսօր մոտ 4500 ընտանիք բնակվում է փայտե ու թիթեղյա տնակներում, որոնց պայմանները անտանելի են դառնում հատկապես ձմռանը։
Այսօր, դեկտեմբերի 7-ին Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց 1988թ.  Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:
Երկաշարժի 25-ամյակի առիթով լույսին բերվող մտածումներին ու հրապարակումներին  քաղաքական հնչեղություն տալը, կամ նրա հետ կապված երեւույթները քաղաքականացնելը գուցե ճիշտ պիտի չլինեին լրագրական էտիկայի դիտանկյունից:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան համաձայանեցվել է Բաքվի հետ: Այդ մասին հայտնում է virtualaz.org՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ը:
Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարի ու մարդատար ավտոբուսի բախման քրեական գործի վերաբերյալ նախնական հետաքննությունն ավարտվել է: Այս մասին այսօր հայտարարել է մեղադրվող վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան այցելելու մասին հայտարարությունից հետո թուրքական Sabah-ի հետ հարցազրույցում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար կրկին նախապայմաններ է ներկայացրել: Դավութղօլուն, հարցազրույցի ժամանակ դիմելով Հայաստանին, հոխորտացել է. «Դուք երբ հարեւան երկրի «հողերի բռնազավթումից» հրաժարվեք, մեր բարեկամ լինելու առջեւ արգելքներ չեն լինի»։
Գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրկին բարձրացրեց իր` «Գիրք մնացորդացի» հարցը` նշելով, որ այն շարունակում է մնալ կալանքի տակ` Չարենցի թանգարանում` Չարենցի դստեր պահանջով:
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության մամլո քարտուղար Արթուր Ղահրամանյանը հայտարարություն է տարածել Դավութօղլուի` Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ: Հայտարարությունը` ստորեւ:
Կասկածում եմ, որ Թուրաիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան կնպաստի հայ-թուրքական կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելուն: Այս մասին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅ Դաշնակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի նահանգապետի խորհուրստ քվեարկության չի անցկացրել վիճահարույց թեկնածուին դատավորի պաշտոնում նշանակելու համար, ով բախվել է մեծամասնության հետ այն պատճառով, որ անդամակցում է Հայոց ցեղապանությունը ժխտող կազմակերպությանը:
Թուրքիայում արմատներին վերադարձած հայկական ընտանիքը դատարանում կարողացել է հաջողության հասնել՝ երեխային հայկական դպրոց ուղարկելու հարցով։
Դեկտեմբերի 5-ին հանդիսավոր պայմաններում մարվել է Ջորջ Բայրոնի ծննդյան 225-ամյակին նվիրված նամականիշ: Մարումն իրականացրեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին գալիս է Հայաստան՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդի նիստին:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից առաջադրված Վանի քաղաքապետի թեկնածուի անունը զարմացրել է թուրքական հասարակությանը։
Երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում օպերային երաժշտության երեկո էր: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ /գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան/ հանդես եկան մեներգիչներ Մարինա Նաչկեբիան /սոպրանո, Վրաստան/ եւ Գրիգոր Վերները /բարիտոն, Ռուսաստան/: Երեկոյի ընթացքում հնչեցին նախերգանքներ եւ արիաներ իտալական, ռուսական օպերաներից։


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)