Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
հասարակությունsociety
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սրբոց Վարդանանց տոնին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, փետրվարի 27-ին Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում նաեւ կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն եւ օծում ստացան Գեւորգյան հոգեւոր ճեմարանի չորս եւ Քահանայից լսարանի վեց շրջանավարտ սարկավագներ:
Հայտարարվեցին Հայաստանում բրիտանական ֆիլմերի տասներկուերորդ փառատոնի (22 փետրվարի – 16 մարտի) շրջանակներում անցկացված «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթի հաղթողները, հայտնում է Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակը։
1988թ. Սումգայիթի ջարդերը խուլիգանություն չէին, այլ հայերի կազմակերպված սպանդ, ովքեր դարերով ապրում էին իրենց հայրենի հողում եւ պատահաբար հայտնվել էին 1918թ. ստեղծված Ադրբեջան պետությունում: Այս մասին փետրվարի 27-ի ասուլիսում հայտարարել է «Ընդդեմ իրավական ամենաթողության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Երեւանի պետական համալսարանի «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպությունն այսօր՝ փետրվարի 27-ին, նախաձեռնել էր արդեն ավանդական դարձած երթ` նվիրված Սումգայիթի ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են հասարակական կազմակերպության լրատվական բաժնից:
Ղարաբաղի Իվանյան գյուղում երիտասարդները ադրբեջանական Խոջալու բնակավայրում տեղի ունեցած իրադարձություների հերթական տարելիցին նվիրված ակցիա են կազմակերպել, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից։
Ուկրաինացիների՝ հոգուտ եվրոպական զարգացման ընտրությունը, ավելի շուտ, կապված է տնտեսության հետ, քանի որ հենց Եվրոպայում եւս կան տարբեր մշակույթներ ու տարբեր կենսամակարդակ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ուկրաինական համայնքի նախագահ Աննա Հարությունյանը:
Պաշտոնական այցով Երեւան ժամանած Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Հայաստանի եւ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Թուրքական դատարանի կողմից 2 տարի ազատազրկման դատապարտված ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանին Թորբալըի թեթեւ ռեժիմով բաց բանտից տեղափոխել են ավելի խիստ ռեժիմով փակ բանտ։
Փետրվարի 28-ին` ժամը 18-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Լեւոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը:   Ներկայացնում ենք մի հատված գրքից:
Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը:
Հունաստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան շատ արդյունավետ էր թե՛ Հայաստանի եւ Հունաստանի երկկողմ հարաբերությունների զարգացման, թե՛ հայ- հունական միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման առումով: «Արմենպրես»-ին փոխանցմամբ` լրագրողների խնդրանքով գնահատելով Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի երկօրյա պաշտոնական այցն, այս մաիսն նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
«Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը, ՀՀ նախագահի հասարակական կապերի եւ տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ, 2013-ին սումգայիթյան ջարդերի մասին գիրք է հրատարակել, որը կոչվում է. «Սումգայիթյան օրագիր. 1988-ի մարտի 27-ից ապրիլի 5-ը»: Այս մասին փետրվարի 26-ին ասուլիսում հայտարարել է ինքը՝ Բակուր Կարապետյանը:
Թուրքիայի մարդու իրավունքների միությունը դիմել է Շվեյցարիայի արդարադատության նախարարին՝ պահանջելով բողոքարկել ՄԻԵԴ-ի կողմից Դողու Փերինչեքի գործով կայացրած տխրահռչակ որոշումը։
Ռուսաստանի հայերի միությունն անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանի քաղաքացիները ստանան իրենց իրավունքը մուտք գործել ՌԴ տարածք ազատ վիզային ռեժիմի համաձայն ավելի քան 90 օր ժամկետով ու ծագած իրավական խնդիրների կարգավորման համար՝ կապված ՌԴ տարածքում միգրացիոն նոր օրենքների ընդունման հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Ամերիկյան Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատը  մերժել է հակահայկական բանաձեւի նախագիծը, որի ետեւում կանգնած էր Ադրբեջանը: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի Հայ դատի գրասենյակի(Արեւմտյան շրջան) մամուլի ծառայությունից:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587