Ջազ-դաշնակահարուհի Մաշա Ղարիբյանը մտադիր է նվաճել Փարիզը: Թողարկելով Mars անվանումով իր առաջին ալբոմը՝ դաշնակահարուհին դարձել է ֆրանսիական ջազային բեմի 2013 թվականի հայտնությունը: Հայտնի Bratsch խմբի հիմնադիրներից Դան Ղարիբյանի դուստր Մաշան կատարում է երաժշտություն, որը միավորում է հայկական եւ ամերիկյան երաժշտությունը՝ made in Brooklyn, ֆոլկ, Ուիլյամ Բլեյք եւ Կոմիտաս:
-Որտե՞ղ են առաջին անգամ ի հայտ եկել խաղողագործությունն ու գինեգործությունը: Պարզվում է գիտական հետաքրքրությունից բացի այս հարցերը կարող են գործնական նպատակների ծառայել՝ սեփակայն գինու արտադրանքի իրացում: Թե ինչպես, NEWS.am-ի հարցին պատասխանել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Ապրիլի 10–ին Տալինի ազգային գրադարանի շենքում կբացվի հայ նկարիչներ Տիգրան Սահակյանի, Արման Վահանյանի և Տիգրան Կիրակոսյանի աշխատանքների ցուցահանդեսը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը։
Թատրոնի և կինոյի հայտնի ռուս դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցովը կմասնակցի Միքայել Թարիվերդիևի հիշատակին նվիրված համերգին, որը կկայանա հունվարի 27–ին Երևանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի քարտուղար Լիլիթ Գրիգորյանը։
Հայկական և ադրբեջանական տեղեկատվական մի շարք աղբյուրներ լծվել են հայ և ռուս ժողովրդի կապերի ամրապնդման ջատագով ռուսաստանցի պոետ Վիկտոր Ալեքսանդրովի դեմ կեղտոտ քարոզչությանը: Ռուսաստանի հայկական մի շարք կազմակերպություններ խստորեն դատապարտում են ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին ջուր լցնող հայկական որոշ կայքերի գործունեությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցի Ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդից (ՌՀԿԿԽ), 2013-ի վերջին ամիսներին Ռուսաստանի շատ հայեր ծանոթացել են պետերբուրգցի գրող ...
NEWS.am-ը հատվածներ է ներկայացնում եգիպտացի գիտնական ու Կահիրեի համալսարանի դասախոս, դոկտոր Ահմեդ Մագդի Աս-Սուկարիի հոդվածից, որը հրապարակվել է «TransConflict» կայքում:
Ֆրանսիական հասարակական «France 2» հեռուստաալիքը ցուցադրել է հաղորդում՝ նվիրված աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրին, ով հայկական ծագում ունի եւ նրա անցած ուղուն, այն մասին, թե ինչպես է երգիչն անցել փշոտ ճանապարհներով ու հասել հաջողության, բարձրացել գահին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» թերթը:
Հունվարի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում գտնվող բաժինների պատվիրակությանը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Էրդողան Թոփրաքը հունվարի 6-ին, Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մասնակցել է Սուրբ Ծնունդի պատարագին։
Կանադայի թուրքերն անցյալ ամիս մի ստորագրահավաք էին ձեռնարկել՝ պահանջելով Հայոց ցեղասպանության մասին բոլոր հղումների վերացումը Տորոնտոյի ավագ դպրոցների 11-րդ դասարանի ուսումնական ծրագրից:
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի համար 2013 թվականը շատ արգասաբեր էր. այս տարի արձանագրվել են նոր հաջողություններ Հայ դատի աշխատանքներում, որում իրենց նպաստն են ունեցել Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և հայ ժողովուրդն առհասարակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում անցնող 2013 թվականին կատարված աշխատանքները ներկայացրեց Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանը:
ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –
Благодарим