Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
հասարակությունsociety
Այսուհետ արցախյան Ստեփանակերտ ու Շուշի հանրահռչակ քաղաքները հնարավոր կլինի գտնել ոչ միայն աշխարհարագրական քարտեզներում կամ էլ նմանատիպ ատլասներում: Հետաքրքիր հեռանկարներ է խոստանում դեպի երրորդ չափումն առաջացած ելքը: Այն է` հայաստանյան «Լոկատոր» IT-ընկերությունը մօդելավորել է այդ բնակաոայրերի եռաչափ «դիմանկարները» և դրանք նեռբեռնել Google Earth (Գուգլ Երկիր մոլորակ) ինտերնետ-համակարգում: Այնպես որ հիմա համացանցի օգտատերերը հնարավորություն ունեն վիրտուալ ճանապարհորդություն կատարել Հսյաստան աշխարհի ...
Կասկած չկա, որ «Սարը գելին» հայկական երգ է, նույնիսկ եթե երաժշտագետը որեւէ աղբյուր չունենա, քննելով երաժշտությունը, կհասկանա, որ կառուցվածքը մաքարամաքուր, զուլալ հայկական մեղեդի է, այլ ոչ թե թուրքական. yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը:
Ավստրիայի ներկայացուցչի պատճառով Հայաստանը «Եվրատեսիլ–2014» երգի մրցույթը բոյկոտելու մտադրություն չունի, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց  մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։
Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին չբարձրաձայնելու  չգրված օրենքներ կան։ Այդ  թեմաներից են Թուրքիայի պատմության մեջ հայերի ունեցած դերակատարումները։
Հալեպում դեկտեմբերի 25-ին, կեսօրից հետո հրետանային գնդակոծման է ենթարկվել հայաբնակ Սուլեյմանիե եւ հարեւան թաղամասերը: Այդ մասին հայտնում է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերի 25-ին Ախալցխայի շրջանի փոքր Պամաճ գյուղում նշեցին Սբ. Խաչ եկեղեցու տոնը: Սկզբում փոքր Պամաճ գյուղի Սբ. Խաչ եկեղեցում Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայր Հակոբի կողմից մատուցվեց Պատարագ, որից հետո ժողովրդին բաժանվեց մատաղ կազմակերպված գյուղի բարերարների հովանավորությամբ:
Հայաստանի ԿԳՆ Գեղագիտության ազգային կենտրոնում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ամփոփվել են համահայկական մանկապատանեկան չորրորդ նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները: Մասնակիցներին շնորհավորել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Ընդգծելով, որ Սփյուռքի կրթօջախների սաների մասնակցությամբ անցկացվող նկարչական մրցույթն արդեն ավանդական է դարձել, Մ. Մկրտչյանը նշել է, որ միջոցառման  գլխավոր ձեռքբերումը Սփյուռքում ապրող երեխաների կապն է հայրենիքի հետ. «Հատկապես այս տարվա  «Հայկական լեռնաշխարհից ...
NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է լրագրող Խարշադար Ռեգեի հոդվածը, որը հրապարակվել է հնդկական «DNA»-ում:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է թուրք վերլուծաբան Օրհան Քեմալ Ջենգիզի՝ «Al-Monitor»-ում հրապարակված հոդվածը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Դողու Փերինչեքի գործով կարող է միայն խթանել Հայոց ցեղասպանության ժխտման գործընթացիը: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ մեկնաբանելով Եվրոպական դատարանի որոշումը հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործիչ Դողու Փերինչեքի օգտին: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ն:
Ներկայումս արտաքսումներ են տեղի ունենում ողջ Ռուսաստանով մեկ, իսկ Սոչիի դեպքում՝ Օլիմպիական խաղերի նախապատրաստությունը եւս այդ հարցում երեւի դեր է խաղում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը՝ անդրադառնալով Սոչիից հայերի արտաքսման մասին տեղեկություններին:
Հայկական «Ինչ-որ նոր բան» անվանումը կրող նախագծի ֆիլմի լոսանջելեսյան շնորհանդեսին ներկա են եղել թե մեծահասակներ, թե երիտասարդներ: Այս մասին գրում է «Asbarez»-ը: 14 րոպեանոց ֆիլմը պատմում է երկու դեռահասների մասին, որոնք փորձում են Հայաստանը մաքրել պլաստիկ տոպրակներից: Նրանք այդ աղտոտվածության դեմ պայքարի ծրագիր են մշակում:
Ֆրանսիայի հայկական հիմնադրամը հատկացրել է բարդ իրավիճակում հայտնված սիրիահայերին տրամադրվելիք 50 հազար եվրո օգնության  առաջին մասը, գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Անցյալ շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանությանն առնչվող մի կարևոր որոշում կայացրեց Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով:
2013-ին «Հովեր» պետական կամերային երգչախումբը 26 մենահամերգով է հանդես եկել. այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր խմբավար Սոնա Հովհաննիսյանը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)