Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
����������������������������society
Նոյեմբերի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ֆինանսիստների և բանկիրների համահայկական 2-րդ համաժողովը, որին մասնակցում էին Սփյուռքից ժամանած ֆինանսիստներ, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, ապահովագրական և աուդիտորական ընկերությունների, վարկային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց այս համաժողովին սփյուռքահայ ֆինանսիստների մասնակցությունը և նշեց, որ անկախությունից ...
Արամ Խաչատրյանի 110-ամյակի առթիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ անցկացվում է «Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Թուրքիան խնդիրներ ունի իր հարևան երեք պետությունների` Սիրիայի, Հարավային Կիպրոսի և Հայաստանի հետ:
«Բոժոլե նուվո» («Beaujolais nouveau»)  տոնը Հայաստանում նշվում է երկրորդ անգամ, մինչդեռ 1951 թվականից ի վեր այն նշվում է ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ ողջ աշխարհում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները վկայում են, որ նա սկսել է ձախողված «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության 2-րդ փուլը։ Նման տեսակետ,  այսօր՝ նոյեմբերի 21-ին, մամուլի ասուլիսում, հայտնել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Նոյեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության արդյունքում կողմերի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, մեկնարկեց Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը: Ինչպես նշեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լենա Հալաջյանը, ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր անձ 6 ամսվա ընթացքում կստանա ամսական 16.2 կգ պարենամթերք: Ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը: Ծրագրի ...
Բրիտանացի երգահան Բենջամեն Բրիտենի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ «ՏաԹեւեր» ճոպանուղում բացառիկ համերգ տեղի կունենա:
Թուրքիան փորձում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը վերակենդանացնել, ինչը կապված է տարածաշրջանում Թուրքիայի համար ստեղծված ոչ բարենպաստ պայմաններ եւ եւ գլխավորապես մոտեցող 2015-ով։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Մինչ Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության և փոխվարչապետ Բյուլենթ Արընչի` Կ.Պոլսի Սբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու  գաղափարը աղմուկ էր բարձրացնում, մյուս կողմից` առանց աղմուկի, մեկ այլ փոփոխության որոշում կայացվեց:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Հայաստանից ստացված հրավերը սովորական գործընթաց է եւ պետք չէ դրա վրա հատուկ սեւեռվել:
Վաշինգթոնում ԱՄՆ-ի Դիմանկաների ազգային պատկերասրահի ցուցահանդեսում հայկական ծագմամբ կանադացի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի միայն մի քանի լուսանկարներում են պատկերված օբյեկտներ հաստատությունից դուրս կամ բնական լուսավորմամբ:
Չինաստանի Յուննան նահանգի մայրաքաղաք Կունմինում, նոյեմբերի 18-ին, պաշտոնապես բացվել է «Մեկ աշխարհ, մեկ տուն» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի ցուցանմուշները տրամադրվել էին Պեկինում հավատարմագրված մի շարք դեսպանությունների կողմից:
Ավստրալական հրեականության գործադիր խորհուրդը հայտարարություն է տարածել Ավստրալիայի խորհրդարանի շենքում պատմության ամերիկացի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության հայտնի ժխտող  Ջասթին Մաքքարթիի ելույթի վերաբերյալ: Այս մասին գրում է ավստրալա-հրեական «J-Wire» կայքը:
Հալեպում, նոյեմբերի 19-ին, հայաբնակ Ազիզիե շրջանի ուղղությամբ հրթիռային հարվածի հետեւանքով հայուհի է զոհվել: Այս մասին հաղորդում է Հալեպի Հայ եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
Զալցբուրգի կամերային նվագախումբն (Camerata Salzburg) առաջին անգամ ելույթ կունենա Երևանում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց փառատոնի հիմնադիր և նախագահ Ստեփան Ռոստոմյանը։


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)