Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
ԱՄՆUSA
Հարավային Քալիֆորնիայի բնակիչները, հնարավոր է, ստիպված լինեն միայնակ դիմագրավել, երբ իրենց սեյսմիկ գոտում հաջորդ ուժեղ երկրաշարժը գրանցվի եւ ռեսուրսներ չլինեն հասարակության անվտանգությունն ապահովելու համար: Սակայն Գլենդելի բնակիչներ Անի Ահարոնյանն ու նրա ամուսին Ռեզա Սերաջին չեն սպասում այդ օրվան, որ նոր նախապատրաստվեն:
Թուրքական հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Էդվարդ Էրիքսոնը Ջորջթաունի համալսարանում դասախոսության ժամանակ կոպիտ պատասխաններ է տվել Ամերիկայի հայ դատի գրասենյակի ներկայացուցչի հարցերին Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշման մասին եւ թուրքական կառավարության ու կազմակերպությունների միջեւ կապերի մասին: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի հայ դատի գրասենյակի մամուլի ծառայությունից:
Քալիֆորնիական Գլենդել քաղաքի Մաշտոցի անվան քոլեջի տնօրեն Կարպիս Տեր-Եղիայանն այս տարի իր հետ 30 մարդ կտանի պատմական Արեւմտյան Հայաստան, որն այժմ Թուրքիայի տարածքում է, որպեսզի հայ սերունդներին ծանոթացնի իրենց արմատների հետ: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:
Ամերիկայի հայ համայնքի առաջնորդները ողջ Միացյալ Նահանգներից հավաքվել էին Հարավային Քալիֆորնիայում, որպեսզի մեկնարկի «Ամերիկայի Հայ դատի գրասենյակի 2014թ.-ի հեռուստամարաթոնը»՝ ամերիկահայերի հնարավորությունների ընդլայնման համար Հայաստանին պաշտպանելու եւ Հայկական հարցին աջակցելու համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են Ամերիկայի հայ դատ գրասենյակի մամուլի ծառայությունից:
Սալպի Ակարագյանը ստացել է Լոս- Անջելեսում Կալիֆորնիյի համալսարանի Ռոնալդ Ռեյգանի անվան կենտրոնի բուժքույրերի միության «Nurse.com» ազգային մրցանակ: Այդ մասին գրում է«Nurse.com» կայքը:
ԱՄՆ-ում Հայկական երիտասարդական դաշնության եւ Համահայկական ուսանողական ասոցիացիայի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության բարձրացման ակցիա է տեղի ունեցել , որի արդյունքում «Հայոց ցեղասպանություն» հեշթեգը Twitter-ի եւ այլ սոցիալական ցանցերի թրենդներում երկրորդ հորիզոնականում է հայտնվել, գրում է «Asbarez»-ը:
Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքում 2013-ի հուլիսին, դպրոցի դիմացի հետիոտնի համար նախատեսված անցումում Լիդիա Բադալյանին  վրաերթի ենթարկելու հետեւանքով, նա երկու ամիս անցկացրել էր հիվանդանոցում՝ բազմաթիվ կոտրվածքներով:
Այս տարվա հունվարի 23-ին Միացյալ Նահանգների իշխանությունները արցախյան հակամարտության կողմերին կոչ էին արել զերծ մնալ բռնություններից եւ կենտրոնանալ հակամարտության խաղաղ լուծման ջանքերի վրա:
Մեգ Ռայանը կզբաղվի «Իթաքա» ֆիլմի ստեղծմամբ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա։ Ինչպես գրում է lenta.ru–ն` հղում անելով The Hollywood Reporter–ին, ֆիլմը կդառնա դերասանուհու ռեժիսորական դեբյուտը։
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ, Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ: Այդ մասին գրում է «Asbarez»-ը: Եպիսկոպոսը գտնվում է ԱՄՆ-ում Սիրիայի քրիստոնեական եկեղեցիների այլ առաջնորդների հետ՝  քննարկելու երկրում քրիստոնյաների աղետալի վիճակը:
Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) խորհրդի անդամ Ռեյչլ Կապրիելյանը նշանակվել է Մասաչուսեթսում Աշխատանքի եւ աշխատուժի զարգացման նահանգային քարտուղարի պաշտոնում:
Օրրան բարեգործական կազմակերպությունը փետրվարի 17-ից Վանաձոր քաղաքի 30 անապահով տարեցների համար կմեկնարկի տաք սննդի ծրագիրը, որը ֆինանսավորում են աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանն ու նրա կինը` Անժին:
ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ամերիկացի հարկատուներին կոչ է արել դադարեցնել ֆինանսական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Հանձնախումբը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել դիմել Կոնգրեսի եւ Սենատի անդամներին, որպեսզի բացառեն ֆինանսական օգնությունը Ադրբեջանին 2015-ի բյուջեի մասին օրինագծից:
Նա դեռ ոչ մի անգամ չի եղել Հայաստանում, որի եռագույն դրոշի ներքո հպարտությամբ պայքարում էր 1994թ.-ի նորվեգական Լիլեհամեր քաղաքում տեղի ունեցող ձմեռային օլիմպիական խաղերին: Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ուեսթֆորդ  քաղաքի բնակիչ ջո Ալմասյանը հույս ունի երբեւիցե այցելել պապական հայրենիք: Այդ մասին գրում է ամերիկյան «Lowell Sun» թերթը:
Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքը համաձայնել է 30 հազար դոլարի չափով փոխհատուցում վճարել տարեց հայ զույգին վնասվածքների համար, որոնք նրանք ստացել են մայթին ընկնելու հետեւանքով: Քաղաքային խորհուրդը հայտարարել է վեճի խաղաղ կարգավորման մասին փակ դռների ետեւում տեղի ունեցած նիստի արդյունքների հիման վրա:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)