Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Թուրքիա
Ժնեւ 2-ի երկրորդ փուլի նախապատրաստությանն առընթեր թեժանում է տարածաշրջանում եւ հատկապես Սիրիայում արմատավորված ծայրահեղ կրոնական խմբավորումների մաքրազտման օրակարգը: Արեւմուտքը եւ այս դեպքում ԱՄՆ-ը թվում է, որ  խորապես մտահոգված են այս խմբավորումների վերահսկողությունից դուրս գալու իրողությունից:
Եվրամիության կողմից Հայոց ցեղասպանութան ճանաչմանն ուղղված կոնկրետ քայլ կարող է հանդիսանալ համաեվրոպական օրենսդիր բազայի ստեղծումը՝ ուղղված ժխտումը քրեականացնելուն: Այս մասին փետրվարի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պետք է նայի իր պատմության աչքերին:
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի դեմ կիբերհարձակման եւ գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշին սպառնալու հետ կապված «Ակոս»-ի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն դիմել է դատախազություն՝ հիշյալ դեպքերի առթիվ հետաքննություն սկսելու համար։
Independent պարբերականը հրապարակել է Ալիսիա Ջոնի բաց նամակը Հայոց ցեղասպանության մասին, ուր հեղինակը հայերի կոտորածների մասին իրողությունն իմանալու համար խորհուրդ է տալիս կարդալ Los Aangeles Times-ի հոդվածը և այցելել Լոս Անջելեսի Հանդուրժողականության թանգարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալիսիա Ջոնը բաց նամակով հակադարձում է փետրվարի 2-ին Independent-ում հրապարակված հոդված նամակին`«Հայոց ցեղասպանությունն իրավաբանորեն հիմնավորված չէ» վերտառությամբ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտացոլում է Եվրոպայի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ և Հայաստանի հետ գործնականորեն կապ չունի, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Հրեական Հոլոքոստի օրինակով Հայաստանը պետք է կիրառի «եղեռն» տերմինը որպես ցեղասպանության հոմանիշ, կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
Թուրքիայի Բուրսա նահանգի Ուլուդաղի ձմեռային հանգստավայրում Վրաստանի քաղաքացի Միկոլոս Օմարովի կյանքը փրկել է միասին նույն հյուրանոցում հանգստացող հայազգի Աշոտ Սուքիասյանը։
Ստամբուլահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր «Սեր» անունը կրող ալբոմը փետրվարի 11-ից հանվել է վաճառքի։
Լիտվայում ՀՀ դեսպանությունում դեսպան Արա Այվազյանը, փետրվարի 8-ին, հանդիպում է ունեցել Բալթյան երկրներում հայ համայնքների ներկայացուցիչների հետ՝ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների, ձեռնարկվելիք քայլերի հետ կապված հարցերի քննարկման նպատակով:
Թուրքիան Հայաստանի եւ Իրանի հետ սահմաննները կմաքրի ականներից եւ կտեղադրի սահմանային հսկողության համար նոր տեխնոլոգիաներ։
Սևան Նիշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եվրոպական Մշակույթի Մայրաքաղաք գործակալության, Կ.Պոլսի Ժամանակակից Մշակութային թանգարանի, Հրանտ Դինք հիմնադրամի և ՀԱՅՋԱՐ ճարտարագետների կողմից կազմակերպված և Yapı-Endüstri կենտրոնի կողմիվ իրականացված«Արևմտականացող Կ.Պոլսի Հայ Ճարտարապետները» անունով ցուցահանդեսը առաջին անգամ ցուցադրվել էր 2010 թվականի դեկտեմբեր ամսին:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Զուբեր Հեւրամիի հոդվածը, որը հրապարակվել էր Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքում լույս տեսնող «Rudaw» թերթում:
2014 թվականի հունվարի 2-ից ի վեր Թուրքիայի Իզմիր քաղաքի բանտում է գտնվում Թուրքիայի քաղաքացի՝ ծագումով հայ լրագրող, մտավորական և մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների այլախոհ գործիչ Սևան Նիշանյանը։
Երեկ հունահայ համայնքը ներկայացնող պատվիրակությունը` թեմակալ առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաճյան, Հունահայոց ազգային վարչության ատենապետ Արա Մանկոյան, անդամ Ստեփան Փափազյան եւ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Հակոբ Ավագյան կազմով, այցելել է Հունաստանում Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգին եւ նամակ-խնդրագիր հանձնել նրան հունահայության անունից: Նամակում հունահայ համայնքի ազգային եւ միութենական բոլոր կառույցներն իրենց մտահոգությունն են հայտնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի ...


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)