Հայտնի է, որ Հայոց ցեղասպանության խնդիրը որոշակի տեղ ունի թուրքական քաղաքական եւ գիտական օրակարգերում, ընդ որում՝ «գիտական» շրջանակներն աշխատում են պետության կողմից իջեցված պատվերի շրջանակներում: Հայոց ցեղասպանության փաստի ժխտման հարցում, բնականաբար, առավել ակտիվ է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, սակայն պետական այլ գերատեսչություններում եւս այս ուղղությամբ գործում են որոշակի կառույցներ: