Թուրքական հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Էդվարդ Էրիքսոնը Ջորջթաունի համալսարանում դասախոսության ժամանակ կոպիտ պատասխաններ է տվել Ամերիկայի հայ դատի գրասենյակի ներկայացուցչի հարցերին Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշման մասին եւ թուրքական կառավարության ու կազմակերպությունների միջեւ կապերի մասին: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի հայ դատի գրասենյակի մամուլի ծառայությունից:
Արդբեջանական կողմը շարունակում է քարոզչական սադրիչ նյութեր տարածել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված վիճակի մասին: Այս անգամ խոսքը օտարերկրացի վարձկանների մասին է, որոնք, իբր, ձգտում են Լեռնային Ղարաբաղ:
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հայտարարել է, թե է, սուտ են այն տեղեկությունները, թե Թուրքիայում Հայկական հարցի շուրջ ուսումնասիրություն իրականացնողներին հաշվառում են։
Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը 2014 թվականի փետրվարի 4-ին այցելեց Հաագայում Շվեյցարիայի դեսպանություն և հանդիպեց դեսպանորդներ՝ Անյա Զոբրիստ Ռենտենարի և Ֆիլիպ Բրանդի հետ: Հանդիպման նպատակն էր՝ Շվեցարիայի կառավարությանը փոխանցել խնդրագիր հոլանդահայության անունից, առ այն, որ Մարդու Իրավունքների Եվրոպայի Դատարանի որոշումը Հայոց Ցեղասպանության ժխտող՝ Փեռինչեկի վերաբերյալ բողոքարկվի այդ երկրի արդարադատության նախարարության կողմից: Հանդիպմանը մասնակցում էր նաև Նիդերլանդների ...
Քալիֆորնիական Գլենդել քաղաքի Մաշտոցի անվան քոլեջի տնօրեն Կարպիս Տեր-Եղիայանն այս տարի իր հետ 30 մարդ կտանի պատմական Արեւմտյան Հայաստան, որն այժմ Թուրքիայի տարածքում է, որպեսզի հայ սերունդներին ծանոթացնի իրենց արմատների հետ: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:
Ամերիկայի հայ համայնքի առաջնորդները ողջ Միացյալ Նահանգներից հավաքվել էին Հարավային Քալիֆորնիայում, որպեսզի մեկնարկի «Ամերիկայի Հայ դատի գրասենյակի 2014թ.-ի հեռուստամարաթոնը»՝ ամերիկահայերի հնարավորությունների ընդլայնման համար Հայաստանին պաշտպանելու եւ Հայկական հարցին աջակցելու համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են Ամերիկայի հայ դատ գրասենյակի մամուլի ծառայությունից:
Ֆրանսիայում առաջիկա ՏԻՄ ընտրություններից առաջ թուրքական Radio Made in Turkey հաղորդմանը հյուրընկալվել են Լիոնի շրջանի Բրոնտի քաղաքապետի թեկնածու Էլիզաբեթ Քեյրանը եւ նրա ամուսինը՝ Ռոն Ալպի շրջանի խորհրդարանի նախագահ Ժան Ժակ Քեյրան։
Ռումինիայի Հայ դատի գրասենյակը Ռումինիայում հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, եպիսկոպոս Տաթեւ Հակոբյանի հետ համատեղ հանդիպում է ունեցել Շվեյցարիայի դեսպան Ժան-Յուբեր Լեբեի հետ: այդ մասին գրում է «Asbarez»-ը: Հանդիպման նպատակն էր դեսպանին հասցնել անհրաժեշտությունն այն մասին, որ Շվեյցարիայի կառավարությունը պետք է բողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կապված թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի հետ:
Քրդական աշխատավորական կուսակցության արգելափակված ղեկավար Աբդուլլաh Օջալանի նամակն ուղղված հայ ժողովրդին, պարզագույն բանաձեւումով խառը ուղերձներ է փոխանցում ընթերցողին:
Գերմանիայի իշխող Քրիստոնեադեմոկրատական կուսակցության պատգամավոր Էրիկա Շթայնբախը կոչ է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներողության խնդրել հայերից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միության մարդու իրավունքների և հումանիտար օգնության աշխատանքային խմբի ղեկավարը Էրդողանի` Գերմանիա նախատեսված այցին ընդառաջ անդրադարձել է 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված հանցագործությանը և թուրքական կողմի` դրա հետ առերեսվելու ...
Այս տարվա հունվարի 30-ին, Ռումինիայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ եւ ռումինահայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ եպիս. Հակոբյանի հրավերով, առաջնորդարանում հանդիպում է տեղի ունեցել Ռումանիայում Շվեյցարիայի դեսպան Ժան Յուպեր Լեպեթի հետ: