Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
կրոնreligion
Հնդկաստանի Կերալա քաղաքում, հունվարի 28-ին, իր աշխատանքն է սկսել Կաթոլիկ եւ Հին Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների միջեւ պաշտոնական աստվածաբանական երկխոսության միացյալ միջազգային համաժողովը: Համաժողովին Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնում են Ամենայն Հայոց Կաթողիկոսությունից Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը եւ Մայր Աթոռի Հրատարակչական եւ Պաշտոնական մամուլի բաժինների տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից` ...
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Վրացական եկեղեցին ողջունում է երկրի եւս չորս կրոնական համայնքների ֆինանսավորման մասին կառավարության որոշումը՝ «որպես արդարության վերականգնման դրսեւորում»։
Մեր անկախ պետականության մեծ ձեռքբերումն է Հայոց Բանակը, որն Աստծու օրհնությամբ մարտունակ ու զորեղ` արթուն պահպանում է ազատ, խաղաղ ու ստեղծարար կյանքը մեր հայրենիքի: Այս մասին ասված է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Հայոց բանակի օրվան նվիրված շնորհավորական ուղերձում:
Վրաստանի հայ առաքելական եկեղեցուց բացի, ֆինանսավորում կստանան եւս չորս  հիմնական կրոնական համայնքներ: Վրաստանի վարչապետը կառավարության նիստում հայտարարել է, որ ֆինանսավորում կստանան հայկական, կաթոլիկ, մահմեդական եւ հրեական համայնքները:
Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի թեմական  խորհրդի հանձնարարականով Կրասնոդարի հայկական համայնքի տարբեր օղակներ՝ Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ, ծրագրում են տարաբնույթ հիշատակի միջոցառումներ։ Նպատակները պարզ են և հասկանալի. նախ՝  հասարակության ոչ հայ շրջանակներին իրազեկել 20-րդ դարում մարդկության դեմ իրականացված մեծագույն  ոճրագործության մասին և ապա՝ հայ երիտասարդներին ու պատանիներին ներշնչել պատմական հայրենիքի կորստյան հետ երբեք չհաշտվելու հաստատակամություն։
Թբիլիսիում Սուրբ Նորաշեն եկեղեցու վերականգնման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. շենքից դուրս են բերվել իրեր, որոնք վերականգնողական աշխատանքներից կարող են վնասվածք ստանալ: Հայկական մյուս եկեղեցիների առնչությամբ նորություն չկա եւ վերականգնման աշխատանքները ձգձվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը` հավելելով, որ կան օբյեկտիվ պատճառներ: Օրինակ, որոշակի դժվարություններ է ստեղծում այն, որ Մուղնու բակում բնակվում են ...
Հալեպում գտնվող հայկական եկեղեցիների և գերեզմանատների շուրջ 2500 հայկական արձանագրությունների մասին տեղեկատվությունն ու լուսանկարներն ամփոփվել են  Րաֆֆի Քորթոշյանի «Հալեպի արձանագրությունները» բացառիկ գրքում: Հունվարի 17-ին հրավիրված ասուլիսում Քորթոշյանը պատմեց, որ գիրքը գրելու գաղափար ունեցել է դեռ 2004 թ-ին, երբ դեռ Հալեպում էր:
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հովհաննես Մկրտչի`Կարապետի (որն ավետեց Հիսուս Քրիստոսի գալուստը) ծննդյան տոնը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն հունվարի 13–ին մեկնել է Ժնև, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական համակարգից։
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, հունվարի 11-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմական երիտասարդական միությունների, հասարակական կազմակերպությունների եւ բուհական ուսանողական խորհուրդների անդամներին: Երիտասարդներն այցելել էին Մայր Աթոռ` շնորհավորելու Նորին Սրբությանը Ամանորի եւ Ս. Ծննդյան տոների առիթով եւ ստանալու հայրապետական օրհնությունն ու պատգամը:
Սիրիայի հայ համայնքի վերակենդանցումը բոլոր հայերի գերակայությունն է: Ինչպես հաղորդում է «Արմնեպրես»-ը՝ հղում կատարելով «Ասպարեզ» պարբերականը, այս մասին նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ հայ հավատացյալներին հղած Սուրբ ծննդյան իր ուղերձում:
Հունվարի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում գտնվող բաժինների պատվիրակությանը:
Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում նշել են Սուրբ Ծնունդը։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Էրդողան Թոփրաքը հունվարի 6-ին, Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մասնակցել է Սուրբ Ծնունդի պատարագին։


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)