Ապրիլի 21-ին Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցի ոգեկոչման առթիվ Թեհրանի «Հայ Ակումբի» սրահում Թեհրանի «Հայ դատի» գրասենյակի նախաձեռնությամբ պարսիկ մտավորականների՝ հրատարակիչների, վերլուծաբանների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, մեջլիսի պարսիկ և կրոնական փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցավ դասախոսություն: Միջոցառման գլխավոր հրավիրյալը և բանախոսը ԻԻՀ մեջլիսի փոխխոսնակ Հոջջաթ օլ-էսլամ Աբութորաբի Ֆարդն էր, որի ելույթը ուշագրավ էր իր ուրույն շեշտադր ...