Политика
Թուրքիան 2.6 միլիոն դոլար է ծախսում նոր լոբբիստական և PR ընկերություններ վարձելու համար
Անցյալ շաբաթ ես գրել էի թուրքական կառավարության կողմից վարձված մեկ տասնյակից ավելի հանրային կապերի և լոբբիստական ընկերությունների մասին: Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի Հանրապետությունը դրանց թիվն ավելացրեց ևս երկու նոր ընկերություններով՝ Ballard Partners և Burson-Marsteller: