ՀՀ սփյուռքի նախարարության Հայաստանի և Սփյուռքի հայկական կրթօջախների միջև «Քույր դպրոցներ» ծրագիրը շարունակվում է
Հուլիսի 10-ին Երևանի Գրիգոր Զոհրաբի անվան թիվ 43 դպրոցում հյուրընկալվել էին Պերմի մարզի հայկական մշակույթի կենտրոնի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի ուսուցիչները: ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող Հայաստանի և Սփյուռքի հայկական կրթօջախների միջև «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում կնքվեց համագործակցության համաձայնագիր: