նորություններ/news
Մոնթեին նվիրված նշանակալից միջոցառում սփյուռքում
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում «Հայրենասեր» կազմակերպությունը քրտնաջան աշխատել է արցախյան հրամանատար Մոնթե Մելքոնյանի 54-րդ տարեդարձին նվիրված սփյուռքում կազմակերպվող ամենանշանակալի միջոցառման վրա։ Միջոցառման ծրագրի կազմակերպմանը համընթաց պարզ է դառնում, թե ինչ մանրամասներ են ներկայացվելու հանրությանը դեկտեմբերի 4-ին Բրբենքի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմի Առաջնորդարանի համալիրում։ Վերջերս հայտարարվեց, որ հարգարժան պատմաբան և քաղաքագետ, երևանաբնակ դոկտոր Արմեն Այվազյանը անձամբ մասնակցելու է այս միջոցառմանը և խոսելու է ազատագրված տարածքների ռազմավարական կարևորության մասին։ Որպես Երևանում գտնվող «Արարատ» ռազմավարագիտական կենտրունի տնօրեն դոկտոր Այվազյանը բազմաթիվ աշխատություններ ունի Հայաստանի ազգային անվտանգության վերաբերյալ։