նորություններ/news
Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ ամյակին նվիրված միջոցառում Վիեննայում
Փետրվարի 23-ին Վիեննայի Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում տեղի ունեցավ Հիշատակի միջոցառում` նվիրված 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ ամյակին: Վիեննայի Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն` Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանի ներկայությամբ և հայր Անդրեաս Իսախանյանի ձեռամբ:









