Լուրեր
Արխիվ

Ամենա սիրված

նորություններ/news

Հայկական գրադարան և արխիվ Գերմանիայում. 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ

Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հայտարարել է որպես համաշխարհային գրքի մայրաքաղաք` հիմք ընդունելով հայ տպագրության 500 ամյակը (1512-2012): Միաժամանակ, Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) 2012 թվականը հայտարարել է Գերմանիայում հայկական գրադարան-արխիվի հիմնադրման տարի: ՈՒստի, հայ համայնքներն ու կազմակերպությունները կկազմակերպեն բազմաթիվ միջոցառումներ` ի պատիվ հոբելյանական տարվան և ի նպաստ գրադարան-արխիվի հիմնադրման: Այս շարքից առաջին ծրագիրը մարտի 10-ին իրականացրեց Համբուրգի «Կիլիկիա» երիտասարդական միությունը` Լայպցիգում ներկայացնելով գրական երեկո նվիրված հայ անվանի բանաստեղծ Պարույր Սևակին:

3 րոպե

Կարդացեք նաև

Հայոց ցեղասպանություն

Ամենա սիրված

վիդեո օրվա