նորություններ/news
Թուրքիայում քանդել են հայ ընտանիքին պատկանող տունը
Ստամբուլի քաղաքապետարանի որոշմամբ քանդել են Համբարձում եւ Ժանետ Սոլարբաշների Օրթաքյոյ թաղամասի Դերեբոյու պողոտայում գտնվող տունը, ինչի արդյունքում 7 անդամներից բաղկացած նրանց ընտանիքը ձմռան կեսին հայտնվել է փողոցում` անօթեւան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական gercekgundem.com լրատվական կայքը: