Բավարիայի մշակույթի նախարարը մեծարում է հայ երգչուհուն
Նոյեմբերի 20-ին Մյունխենի թագավորական նստավայրի կայսերական դահլիճում Գերմանիայի Բավարիա երկրամասի Գիտության, Գիտական Հետազոտությունների և Արվեստի պետական նախարար դոկտոր Վոլֆգանգ Հոյբիշը հայազգի շնորհաշատ երգչուհի Հրաչուհի Բասենցին հանձնեց արվեստն ու գրականությունը խրախուսող տարվա բարձրագույն բավարական մրցանակ իր արվեստի բնագավառում նշանակալի հաջողությունների հասնելու համար: Հրաչուհու հետ Բավարիայի բարձրագույն մրցանակը ստացան կերպարվեստի, կատարողական արվեստի, երաժշտության և պարի, ինչպես նաև գրականության բնագավառներում ակնառու նվաճումներ ունեցած 15 այլ գործիչներ: