Լեւոն Օսիպովի խեցեգործական աշխատանքների ցուցահանդեսը «Հայարտուն» մշակույթի կենտրոնում
Ընթացիկ տարվա հուլիսի 16-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացված ցուցահանդեսը նվիրված էր կիրառական արվեստի ճանաչված վարպետ, Խորհրդային Միության նկարիչների միության անդամ եւ Խորհրդային Միության գեղարվեստական հիմնադրամի անդամ, խեցեգործ Լեւոն Օսիպովի ծննդյան 75-ամյակին: Այն նախաձեռնել էին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնն ու Վրաստանի հայ նկարիչների միությունը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ Սփյուռքի եւ Մշակույթի նախարարությունների աջակցությամբ: