Пульс
Архив новостей

Новости за 22 ноября 2013 года

նորություններ/news

Կարմիր բլուրում հսկայական դամբարանադաշտ են պեղել

Կարմիր բլուրում պեղումների ժամանակ հնագետները մի հսկայական դամբարանադաշտ են պեղել, որտեղ լավագույնս պահպանված է թաղման ծեսը: Ինչպես նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը, պեղումների առաջին փուլում դեռեւս 700 մետր տարածք է հետազոտվել: «Երկրորդ փուլում արդեն իսկ կուսումնասիրվեն դամբարաններն առանձին- առանձին»,-ասաց նա: Սիմոնյանը նշեց, թե նախնական տվյալներով կարելի է ասել, որ դամբարանները քաղաքաբնակ աշխատավոր խավին են պատկանում: «Մենք արդեն տվյալներ ունենք, թե ինչպիսի դիրքով են մահացածին թաղել: Հիմա հարկավոր է սպասել պեղումների մյուս արդյունքներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հավելեց Սիմոնյանը:

2 минуты

Читайте также

Самое популярное

Армия

ГЕНОЦИД АРМЯН