նորություններ/news
Վիեննայում տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն
Դեկտեմբերի 8-ին 1988թ. Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 25-ամյա տարելիցի կապակցությամբ Վիեննայի 10-րդ՝ Ֆավորիտեն թաղամասի Սուրբ Անտոնիուս եկեղեցու հարևանությամբ կանգնեցված խաչքարի մոտ (հեղինակ Վաչե Պետրոսյան) տեղի ունեցավ Հոգեհանգստյան արարողություն, զետեղվեցին ծաղկեփսակներ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի: Խաչքարը կանգնեցված է ի նշան երախտիքի՝ 1988թ. երկրաշարժից հետո Ավստրիայի ժողովրդի կողմից Հայաստանին ցուցաբերած օգնության: