նորություններ/news
Յոթ փաստ խորհրդային անկրկնելի հետախույզի մասին. «Ռոսիյսկայա Գազետա»-ի անդադարձը Գևորգ Վարդանյանին
Երկու տարի առաջ, հունվարի 10-ին կյանքից հեռացավ Խորհրդային Միության հետախույզ Գևորգ Վարդանյանը։ Տասնյակ տարիներ աշխատելով արտասահմանում՝ նա չունեցավ ոչ մի ձախողում, չկորցրեց կապը ոչ մի տեղեկատուի և գործակալի հետ։ Վարդանյանի աշխատանքն այնքան անթերի էր, որ 76-ամյա հետախույզը գաղտնազերծվեց միայն 2000 թվականի դեկտեմբերին, իսկ մանրամասներն այդպես էլ գաղտնի մնացին։ Այնուամենայնիվ Գևորգ Վարդանյանի կյանքի որոշ փաստեր հայտնի են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ռոսիյսկայա Գազետա» թերթը ներկայացրել է նրա կյանքի 7 փաստերը։