նորություններ/news
Հայ հոգեւորականները Հնդկաստանում մասնակցել են Կաթոլիկ եւ Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների միջեւ երկխոսության համաժողովին
Հնդկաստանի Կերալա քաղաքում, հունվարի 28-ին, իր աշխատանքն է սկսել Կաթոլիկ եւ Հին Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների միջեւ պաշտոնական աստվածաբանական երկխոսության միացյալ միջազգային համաժողովը: Համաժողովին Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնում են Ամենայն Հայոց Կաթողիկոսությունից Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը եւ Մայր Աթոռի Հրատարակչական եւ Պաշտոնական մամուլի բաժինների տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից` Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալամեզյանը: