Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
քաղաքականություն
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայ-թուրքական  հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ։
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախապայման է ներկայացվել ազատագրված 2 շրջանի հանձնումը, սպեկուլյացիա է: Չնայած այս հայտարարությանը, Դավութօղլուն իր խոսքում կրկին շեշտել է, թե Կովկասում  համագործակցության համար անհրաժեշտ է լուծել սառեցված խնդիրները:
Ռուսաստանի Արզամաս քաղաքում մթնոլորտը վերջին երկու օրերին կայունացել է, բայց այդ մթնոլորտը փոթորկից առաջ հանգստություն է հիշեցնում: Եւ դա իզուր չէ, դեկտեմբերի 14-ին քաղաքի հրապարակում պատրաստվում են հավաքվել ոչ թե հարյուր մարդ, ինչպես դեկտեմբերի 9-ին, այլ հազարավորներ: Ամեն դեպքերում, սոցիալական ցանցերի խմբերից մեկում այդ ակցիային մասնակցելու ցանկություն է հայտնել 12 հազար մարդ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն շնորհավորել է Հայաստանին՝ ՍՏՀԿ-ում հաջող նախագահության համար: Այս մասին ասվում է նախարարի ելույթի ամբողջական տեքստում, որը հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ կայքում:
Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ակտիվ պայքար մղող  Թուրքական պատմագիտական ընկերությունը Թուրքիայի բարձրագույն կրթական խորհրդի միջոցով  թուրքական համալասարաններին գրություն է ուղարկել՝ պահանջելով Հայկական հարցի շուրջ աշխատող ուսանողների, ասպիրանտների անունները, նրանց աշխատանքների վերնագրերը եւ նրանց հետ կապ հաստատելու միջոցները։
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Երեւան կատարելիք այցի ժամանակ Հայաստանը պետք է կոչ անի Անկարային օգտագործել Ադրբեջանի վրա իր ազդեցությունը եւ ստիպի մեզ հետ վերադարձնել օկուպացված յոթ հայկական տարածքներից գոնե չորսը: Մասնավորապես դարեր ի վեր հայաբնակ Հանլար, Շահումյան, Շամխոր ու Դաշկեսան շրջանները: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ադրբեջանահայերի վեհաժողովի նախագահ Գիգորի Այվազյանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցն այլ հարցերի հետ շաղկապելն անիմաստ է եւ անարդյունավետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Երեւանում ՍԾՏՀԿ նիստից հետո կայացած ճեպազրույցում:
Այսօր Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանը փոխանցող նախագահությունը հանձնեց Բուլղարիային:
Դավութօղլուի հետ Երևան են ժամանել նաև «Ակօս» թերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը, «Yeni Şafak»-ի լրագրողներից Մարգար Եսայանն ու Ֆրանսիայում բնակվող Սոմսոն Օզարարատը, ով հայտնի է հայ-թուրքական հարաբերությունների հարցով զբաղվողներին. Հայտնում է hurriyet.com-ը:
Թուրքիայի ԶԼՄ-ները արդեն սկսել են անդրադառնալ այսօրվա ՀՅԴ ՆԱՈՒՄ և ՀԵՄ-ի կողմից կազմակերպված ցույցի մասին:
Մարդկության պատմության ամենամեծ ոճրագործներից  մեկը՝ Թուրքիան, անկախ իր քաղաքական ղեկավարության փոփոխությունից, շարունակում է ժխտել, ուրանալ 20-րդ դարասկզբի ամենամեծ ոճիրը: Այդ մասին ասվում է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս  Տխրունի»ուսանողական-երիտասարդական միության հայտարարության մեջ:
1993 թվականից Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային սահմանը: Այն վերաբացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար այդ երկիրն առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից առաջնայինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող տարածքներն Ադրբեջանին հանձնելու պահանջն է: Այդ մասին ասվում է «Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Առավոտից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ հավաքված՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցի առնչությամբ բողոքի ակցիա իրականացնող՝ ՀՅԴ երիտասարդական միության, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության եւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամներն այդպես էլ չտեսան Դավութօղլուին, որը Հայաստան է ժամանել՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Պարզվեց՝ Դավութօղլուն հետնամուտքից է մտել հյուրանոց, որտեղ այս պահին ընթանում է ՍԾՏՀ խորհրդի նի ...
ՀՅԴ երիտասարդական միությունը եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դեկտեմբերի 12-ին ժամը 9։30-ից հավաքվել են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու այսօր մեկնարկարկող Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի կայանալիք նիստին մասնակցող՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի դեմ՝ պահանջելով Թուրքիայից 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչում եւ հատուցում։
Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը թուրքական դիվանագիտության հերթական բլեֆն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)