Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Սփյուռք
Օտարերկրյա, այդ թվում` նաեւ ՀՀ քաղաքացիները, ընդհանուր առմամբ, կարող են 180 օրվա` 6 ամսվա ընթացքում ՌԴ տարածքում գտնվել առավելագույնը 3 ամիս` 90 օր: Այդ ժամկետը խախտելու պարագայում նրանք 3 տարի չեն կարող մուտք գործել ՌԴ տարածք` սկսած այն օրվանից, երբ նրանք կատարել են ժամկետների խախտումը. լրագրողներին այսօր ներկայացրեց իրավաբան, փաստաբան Լիլիթ Ներսեսյանը:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Տորոնտոյում ապրող ինժեներ ու դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Armenian Weekly»-ում:
NEWS.am-ը ներկայացնում է բրիտանական «The Guardian»-ում հրապարակված հոդվածը 106-ամյա հայուհու մասին, ով փրկվել է Թուրքիայում հայերի դեմ իրագործած ցեղասպանությունից:հոդվածը գրվել է Եվրոպայի հինգ խոշորագույն թերթերի հատուկ նախագծի շրջանակներում, որոնք ներկայացնում են Առաջին Համաշխարհային պատերազմի քիչ ականատեսների հարցազրույցները:
Հայոց ցեղասպանության թեման Քալիֆորնիա նահանգում ուսումնական ծրագրի մեջ ներառելու բերաբերյալ օրինագիծը, որն առաջ էր քաշվել նահանգի օրենսդիր ժողովի անդամ Ադրիան Նազարյանի կողմից, եւս մոկ խոչընդոտ է հաղթահարել ընդունման ճանապարհին: Այս անգամ օրինագիծը միաձայն ընդունվել է Հատկացումների հանձանժողովի կողմից. բոլոր 16 անդամները «կողմ» են քվեարկել:
Սոլոնյանսկի շրջանի Բերեզնովատկա գյուղում(Դնեպրոպետրովսկի մարզ), տեղի է ունեցել Սերգեյ Նիգոյանի հուղարկավորման արարողությունը, ով զոհվել էր հունվարի 22-ին Կիեւում Գրուշեւսկի փողոցում:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող, ԱՄՆ-ի մտավորականության հայտնի ներկայացուցիչ Էդմոնդ Ազադյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Armenian Mirror-Spectator»-ում:
Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի թեմական  խորհրդի հանձնարարականով Կրասնոդարի հայկական համայնքի տարբեր օղակներ՝ Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ, ծրագրում են տարաբնույթ հիշատակի միջոցառումներ։ Նպատակները պարզ են և հասկանալի. նախ՝  հասարակության ոչ հայ շրջանակներին իրազեկել 20-րդ դարում մարդկության դեմ իրականացված մեծագույն  ոճրագործության մասին և ապա՝ հայ երիտասարդներին ու պատանիներին ներշնչել պատմական հայրենիքի կորստյան հետ երբեք չհաշտվելու հաստատակամություն։
Ստամբուլի Ֆաթհիի շրջանի հայկական դպրոցի հարեւանությամբ շենքում հրդեհը խուճապ է առաջացրել այդ պահին դասի գտնվող հայ աշակերտների մոտ։
Հալեպում կայացել է գնդակոծման հերթական հայ զոհի՝ 1960թ. ծնված Ասատուր Տիգրանյանի հուղարկավորությունը: Նա զոհվել էր   հունվարի 21-ին՝ Հալեպի Ջդեյդե թաղամասում ականանետի արկի բեկորից ստացած վնասվածքից: Այս մասին հայտնում է  Հալեպի հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆյայում  հունվարի 23-ից 25-ը անցկացվում է «New Wave»  («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնը, որտեղ ներկայացված են նաեւ հայ մասնակիցների ֆիլմեր:
Լվովի քաղխորհրդում «Սվոբոդա» խմբակցությունը առաջարկում է «քաղաքի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհել ուկրաինացի հինգ հայրենասերների՝ հայ Սերգեյ Նիգոյանին, բելառուս Միխայիլ Ժիզնեւսկիին, լվովցի Յուի Վերբիցկիին ու տվյալ պահին չնշվող եւս երկու հերոսների: ԱՅս մասին հայտարարել է ազգայնականների խմբակցության ղեկավարի տեղակալ Լյուբոմիր Մելնիչուկը, փոխանցում է ՈՒՆՆ-ը:
ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստը կկայանա մարտի 14-ին: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:
Չեքիջյանական տարվա շրջանակներում, հունվարի 23-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ հանրահայտ խմբավար, ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ և ՀՍԽՀ ժողովրդական արտիստ, 100-ից ավելի մեդալներով, դիպլոմներով պարգևատրված պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին նվիրված համերգ, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հայ փաստաբանների ու իրավաբանների ու «Հիշողություն 2000» ասոցիացիայի պատվիրակությունը հանդիպել է Փարիզում Շվեյցարիայի դեսպանատան առաջին խորհրդական Ալեն Հաշենի ու դեսպանատան քաղաքական բաժնի ղեկավար Սելին Սկուարատիի հետ, փոխանցում է «Nouvelles d'Arménie»-ն:
Վոլգոգրադում ահաբեկչության արդյունքում վիրավորված հայուհի Սուսաննա Գրիգորյանը սկսել է քայլել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Վոլգոգրադում Հայաստանի պատվո հյուպատոս Գագիկ Շամիրյանը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)