Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
ՍփյուռքDiaspora
NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է լրագրող Խարշադար Ռեգեի հոդվածը, որը հրապարակվել է հնդկական «DNA»-ում:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է թուրք վերլուծաբան Օրհան Քեմալ Ջենգիզի՝ «Al-Monitor»-ում հրապարակված հոդվածը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Դողու Փերինչեքի գործով կարող է միայն խթանել Հայոց ցեղասպանության ժխտման գործընթացիը: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ մեկնաբանելով Եվրոպական դատարանի որոշումը հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործիչ Դողու Փերինչեքի օգտին: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ն:
Ներկայումս արտաքսումներ են տեղի ունենում ողջ Ռուսաստանով մեկ, իսկ Սոչիի դեպքում՝ Օլիմպիական խաղերի նախապատրաստությունը եւս այդ հարցում երեւի դեր է խաղում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը՝ անդրադառնալով Սոչիից հայերի արտաքսման մասին տեղեկություններին:
Հայկական «Ինչ-որ նոր բան» անվանումը կրող նախագծի ֆիլմի լոսանջելեսյան շնորհանդեսին ներկա են եղել թե մեծահասակներ, թե երիտասարդներ: Այս մասին գրում է «Asbarez»-ը: 14 րոպեանոց ֆիլմը պատմում է երկու դեռահասների մասին, որոնք փորձում են Հայաստանը մաքրել պլաստիկ տոպրակներից: Նրանք այդ աղտոտվածության դեմ պայքարի ծրագիր են մշակում:
Ֆրանսիայի հայկական հիմնադրամը հատկացրել է բարդ իրավիճակում հայտնված սիրիահայերին տրամադրվելիք 50 հազար եվրո օգնության  առաջին մասը, գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Անցյալ շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանությանն առնչվող մի կարևոր որոշում կայացրեց Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով:
Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնը բարձր է գնահատել 2013 թ-ին հայ- լիբանանյան հարաբերությունների մակարդակը` ընդգծելով Լիբանանի աճող ներկայությունը հայկական տնտեսության մեջ: «Հայ-լիբանանյան հարաբերությունները շատ կարևոր են: Դրանք այժմ ավելի են բարելավվում, ինչը նպաստում է հայ և լիբանանցի ժողովուրդների մերձեցմանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց պարոն Մաքարոնը` հավելելով, որ երկկողմ տնտեսական համագործակցությունն աճում է գրեթե բոլոր բնագավառներում` հեռահաղորդակցություն, բանկային գործ, ...
Դեկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և նախարարության մի խումբ աշխատակիցներ այցելեցին «Ոսկե Դար» պատկերասրահում «ԱԱ Աուկցիոն» և hi-artonline.com նախագծի կազմակերպած ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին ժամանակակից արվեստի, ինչպես նաև անցյալ հարյուրամյակի հայ կերպարվեստի մի շարք լավագույն նմուշներ:
Ստամբուլահայ հայտնի Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, Taraf պարբերականի նախկին լրագրող Սեւան Նիշանյանը ներկայացել է Իզմիր նահանգի Սելչուքի շրջանի դատախազություն՝ հայտնելով, որ պատրաստ է պատիժը կրելու համար բանտ նստել։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Սիրիայում տիրող իրավիճակը եւ սիրիահայության ծանր կացությունը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Դողու Փերինչեքի գործի առթիվ ճանապարհ կբացի Հայոց ցեղասպանության ժխտման համար, ինչն անընդունելի է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը:
Թուրքիայում առաջին անգամ նախագահական պալատում կազմակերպվող «Նախագահի մշակույթի եւ արվեստի մեծ մրցանակ» միջոցառմանը հրավիրվել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ քաղաքապետ։
Նիժնի Նովգորոդի մարզը միշտ առանձնացել է իր հանդուրժողականությամբ, չէ որ նրա տարածքում ապրում են տասնյակ ժողովուրդներ, սակայն տեղացի բնակիչներին միշտ չէ, որ դուր են գալիս եկվորների ավանդույթներն ու սովորույթները: Այդ մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է Նիժնի Նովգորոդի մարզի Օրենսդիր ժողովի նախագահ Եվգենի Լեբեդեւը՝ մեկնաբանելով իրավիճակը, որը ստեղծվել էր Արզամասում:
Ակնհայտ է, որ թուրքական կողմը չի պատրաստվում վավերացնել Հայաստանի հետ արձանագրությունները եւ հավանականությունը, որ թուրքական իշխանությունը կգնա այդ քայլին, գրեթե զրոյական է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)