Փոթորիկից ավերված 12-րդ դարի աշտարակը, որը զարդարում էր Լարոշֆուկոների ամրոցը ֆրանսիական Շարանտա դեպարտամենտում, կհառնի դքսուհի Սոնյա Մաթոսյան դե Լարոշֆուկոյի հաստատակամության ու չինացի հայտնի ճարտարապետ, Լուվրի բուրգի հեղինակ Բեյ Յույմինի շռայլության շնորհիվ: Ինչպես գրում է «Nouvelles d'Arménie»-ը, վկայակոչելով «L’Express»-ին, ճարտարապետը, ում դքսուհուն խորհուրդ է տվել ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդին, մշակել է ապագա աշտարակի նախագիծը: