Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
��������������
Հայերը պետք է ողջունեն Սիրիայի նախագահի նոր հայտարարությունը, որում նա ճշմարտությունն է հայտնում ցեղասպանության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է «The California Courier»-ի հրատարակող Հարութ Սասունյանը «Asbarez» թերթի իր հոդվածում՝ մեկնաբանելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադր հարցազրույցը «France Press» գործակալությանը, որում նա վկայակոչել է Թուրքիայում 1.5 մլն հայերի զանգվածային սպանությունների մասին:
Հայ-ադրբեջանական ծագում ունեցող մարսելցի դպրոցական Բագրատ Հովհաննիսյանը, ում Մարսելում հունվարի 25-ից գտնվում էր վարչական կալանքի կենտրոնում՝ Ֆրանսիայի տարածքում անօրինական հիմունքներով գտնվելու համար, ազատ է արձակվել այն բանից հետո, երբ նրա փաստաբանը ու «Կրթություն առանց սահմանների» ցանցը դիմել են քաղաքապետարան:
Քրդական PKK-ի առաջնորդ, Իմրալը կղզում ցմահ դատապարտված Աբդուլլահ Օջալանը  ուղերձով դիմել է հայ ժողովրդին:
Սիրիահայության աջակցության շրջանակներում տարեսկզբից նոր գումարներ են փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին:
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել), հունվարի 28-ին, բացվել է ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններում ՀՀ խաղաղապահների մասնակցության եւ ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես:
ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ամերիկացի հարկատուներին կոչ է արել դադարեցնել ֆինանսական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Հանձնախումբը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել դիմել Կոնգրեսի եւ Սենատի անդամներին, որպեսզի բացառեն ֆինանսական օգնությունը Ադրբեջանին 2015-ի բյուջեի մասին օրինագծից:
Թուրքիայում ազգայնականության եւ ռասիզմի դեմ պայքարող Irkçılığa ve Milliyetçiliğe DurDe («Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը») նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջի միջոցով հիշատակել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Լեւոն Էքմեքչյանի հիշատակը։
Թուրքիայում «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին կուսակցականների հետ հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել:
Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական հարց չէ, այլ՝ քաղաքակրթական, բարոյական: Այս մասին հունվարի 29-ին հայտարարել է փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը՝ կապված Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանելու վերաբերյալ օրինագծի հետ:
Հայոց ցեղասպանության հայրուրամյա տարելիցին ընդառաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հստակ և կոնկրետ քայլեր կձեռնարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առնչությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:
1915 թ.–ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը, որն արվել է Անկարայում, տեղավորվում է ֆրանսիական քաղաքականության տրամաբանության մեջ, և չարժե դրանից որևէ լուրջ հետևանքներ ակնկալել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Լիբանանում 1915թ.-ի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված նամականիշ կթողարկեն: Այդ մասին հայտարարել է Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Նիկոլաս Սեհնավին: Նամականիշը շրջանառության մեջ կլինի մեկ ամսից, հաղորդում է լիբանանյան «Daily Star»-ը:
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպել է Հրանտ Դինքի կնոջ եւ եղբոր հետ։
Ռումինիայի Գրողների միության վարչությունը հունվարի 27-ին որոշել է 2014թ. Գրականության Նոբելյան մրցանակի համար առաջարկել Վարուժան Ոսկանյանի թեկնածությունը: Թեկնածուների մեջ են նաեւ ռումին երեք այլ գրողներ` արձակագիրներ Նիկոլաե Բրեբանը (Nicolae Breban) եւ Նորման Մանեան (Norman Manea), ինչպես նաեւ բանաստեղծ Միրչա Կարտարեսկուն (Mircea Cărtărescu): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ոումինական MEDIAFAX լրատվական գործակալությունը, ՌԳՄ նախագահ Նիկոլաե Մանոլեսկուն (Nicolae Manolescu) հայտնել ...
Անցյալ շաբաթ France Presse գործակալությանը տված իր ծավալուն հարցազրույցում` Սիրիայում տիրող ողբերգական իրավիճակի մասին, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն անսպասելիորեն հիշատակել է 1.5 միլիոն հայերի ջարդերը: Առաջին անգամ է, որ սիրիական պետության որևէ ղեկավար ընդունում է հայկական զանգվածային սպանությունները և հանցավոր ճանաչում Օսմանյան Թուրքիային:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)