Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
��������������
Թուրքիայում հայկական եւ հունական դպրոցների ղեկավարները դիմել են Թուրքիայի ազգային կրթության նախարարություն՝ պահանջելով դպրոցական ավարտական քննությունները դարձնել մայրենիով։
«Հայաստան» հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը նոյեմբերի 16-ին «Հայ կենտրոն» սրահում անցկացրել է իր ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը, որի հասույթը կուղղվի Արցախի Նոր Մարաղա գյուղում համայնքային կենտրոնի կառուցման երկրորդ փուլին:
Նոյեմբերի 23-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ դասական երաժշտության համերգ-դասախոսություն: Միջոցառումը նախաձեռնել էր Վրաստանի հայ երաժիշտների միությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղեր էին զբաղեցրել տարբեր ազգերի երաժիշտներ, օպերային երգչուհի-երգիչներ, դասական երաժշտության մասնագետներ: Երեկոն նաև ստեղծագործական էր, քանզի այն ընթացավ հայտնի դաշնակահար, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական երաժշտանոցի պրոֆեսոր Վիտալի ...
Նոյեմբերի 20-ին, Միջազգային կանանց ասոցիացիայի (Վրաստան) անդամները հյուրընկալվեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Միջոցառումն իրականացավ ասոցիացիայի անդամներ՝ Վրաստանում ՀՀ դեսպանի տիկին Արմինե Մանուկյանի և փոխդեսպանի տիկին Լուսինե Աֆյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ, Վրաստանում հայ կանանց «Շուշանիկ» միության հետ համագործակցությամբ: Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահ ժամանեցին ասոցիացիայի ղեկավար խորհրդի նախագահ Մարթա Ֆերեր Լյուբեքը, խորհրդի անդամ Նանա Դվալին, Գվանցա Ժուրուլին, Բենգյու ...
Նոյեմբերի 26-29-ը Մոսկվայում անցկացվելու են Երևանի օրեր, հաղորդում է Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության կայքը։
Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագրի շրջանակներում Սիդնեյի ‹Norths› դահլիճում տեղի է ունեցել ՀՀ անկախության 22-ամյակին նվիրված համերգային ծրագիրը:
Թուրքիայի միջնակարգ դպրոցներում անցումային (TEOG) քննության արդյունքներից դժգոհ հայ ծնողները պատրաստվում են են դատի տալ Թուրքիայի կրթության նախարարությանը. հայտնում է taraf.com-ը:
Ֆրանսիայում կայացած ֆոնետոնի ընթացքում հավաքվել է 1,460 մլն եվրո՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, ու սիրիահայ համայնքի կարիքների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հաղորդել փարիզցի լրագրող Ժան Էկիյանը:
Նոյեմբերի 21-ին Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահը առլեցուն էր հարիւրաւոր հանդիսականներով, որոնք չնայած յորդառատ անձրեւին` ի մի էին եկել` նշելու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ռահվիրայի տօնը:
Տրապիզոնի Չամոբա գյուղի պատմական Պոլիտա քրիստոնեական եկեղեցում գանձ որոնելու նպատակով երկու թուրք ընկերներ 50 մ երկարությամբ եւ 2 մ տրամագծով թունել են փորել` խարխլելով եկեղեցու հիմքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Միլիեթ» թերթը գրում է, որ թունելից դուրս գալու պահին` տեսնելով այնտեղ իրենց սպասող ժանդարմներին, նրանցից մեկը սրտի կաթված է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Մյուսը ձերբակալվել է եւ հարցաքննությունից հետո ստորագրությամբ ազատ է արձակվել:
Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի թաղապետի թեկնածու Օղուլ Աքթունան այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան եւ հանդիպել պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ:
Քալիֆորնիական Գլենդել քաղաքի ոստիկանության նախկին պետ Ռենդի Ադամսը  ԱՄՆ-ի շրջանային դատարանում ազգությամբ հայ ոստիկանների հանդեպ խտրականության հայցով դատական գործընթացի ժամանակ ցուցմունք է տվել: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը: Ոստիկանության նախկին ղեկավարը նշել է, որ ինքը պատասխանատու է Ոստիկանության դեպարտամենտում խտրականության համար ու ստիպված է եղել կարգապահական միջոցներ ձեռնարկել երկու ոստիկանի նկատամամբ՝ ամերիկահայերի հանդեպ ստորացուցիչ վերաբերմունքի համար:
Ֆրանսիայում ծնված ու ծովափնյա Ալպերի դեպարտամենտում գտնվող  Գրասսայի մոտ բնակվող 34-ամյա ճանապարհորդ Սարգիս Աբաժյանին ճանապարհը բերել է Հայաստան: Տեսնելով որոշ շրջաններում, մանկատներում ու Երեւանում երիտասարդ հաշմանդամների կենտրոններում տիրող չքավորությունը՝ նա չի կարողացել անտարբեր մնալ:
Նոյեմբերի 23-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, օծվեց Ալաթուման գյուղի Սուրբ Երրորդություն անունը կրող եկեղեցին և եկեղեցու բակում կանգնեցված խաչքարը: Եկեղեցու օծմանը մասնակցեցին նաև Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի, Արագովայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի, Տեր Տաթև քահանա Մարուքյանի և Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի: Եկեղեցու վերաօծման կարգից անմիջապես հետո մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: ...
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում առեւտրի կենտրոնում տեղի ունեցած փլուզման արդյունքում մահացել է Հայաստանի քաղաքացի Նաիրա Գրիգորյանը: Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)