Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
��������������
Ավստրալական հրեականության գործադիր խորհուրդը հայտարարություն է տարածել Ավստրալիայի խորհրդարանի շենքում պատմության ամերիկացի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության հայտնի ժխտող  Ջասթին Մաքքարթիի ելույթի վերաբերյալ: Այս մասին գրում է ավստրալա-հրեական «J-Wire» կայքը:
Հալեպում, նոյեմբերի 19-ին, հայաբնակ Ազիզիե շրջանի ուղղությամբ հրթիռային հարվածի հետեւանքով հայուհի է զոհվել: Այս մասին հաղորդում է Հալեպի Հայ եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
Հայաստանի թատերական գործիչների միությունը  մտադիր է նամակով դիմել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն` Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական հայկական թատրոնի վերանորոգումը սկսելու խնդրանքով, հայտնեց Միության ղեկավար Հակոբ Ղազանչյանը։
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրն (ՊՀԾ) այս շաբաթ սկսեց օգնություն հատկացնել Հայաստանում պաշտպանություն գտած` Սիրիայից տեղահանված 5000 հայերի: Վեցամսյա ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը. հայտնում են ՊՀԾ մամլո կենտրոնից:
Թուրքական Star TV-ի եթերում ցուցադրվող «Թուրքիայի ձայնը» նախագծի ընթացքում իր ելույթով ժյուրիի հավանությանն արժանացած ազգությամբ հայ Ջորջ Շեքերի՝ հայկական ինքնությունը չթաքցնելու մասին գրել է պոլսահայ «Ակօս» կայքը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, նոյեմբերի 19 - ին, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ պարզություն է մտցրել իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ շաբաթ օրը Դիարբեքիրում հանդիպման ժամանակ իր կողմից «Քուրդիստան» եզրույթն օգտագործելու հարցում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Հայ Առաքելական եկեղեցու ֆրանսիական թեմի պատվիրակների ժողովի նիստում Թեմական խորհուրդը պաշտոնապես ներկայացրել է Ֆրանսիական թեմի առաջնորդի երեք թեկնածուների անունները: Այդ ցուցակը ավելի վաղ հաստատել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
Աշխարհում Հայոց ցեղասպանության փաստը ժխտող մարդկանց թվում ամենահայտնի Ջասթին Մաքքարթին այս շաբաթ Կանբերայում հանդես կգա Ավստրալիայի խորհրդարանում: Այդ մասին գրում է ավստրալական «ABC» կայքը: Կայքին հայտնի է դարձել, որ խորհրդարանի կոմիտեի սրահը պատվիրել է խորհրդարանի շարքային անդամ Լորի Ֆերգյուսոնը  «Ի՞նչ է տեղի ունեցել 1915-1923թթ.-ին» անվամբ ելույթի համար, որին կարող են ներկա գտնվել միայն հատուկ հրավերի դեպքում:
Նոյեմբերի 11-18-ը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Աշոտ Մելքոնյանն այցելել է Արգենտինա և Ուրուգվայ, որտեղ մասնակցել է արգենտինյան OSDE հիմնադրամի և Միջազգային հարաբերությունների արգենտինյան խորհրդի կազմակերպած հայկական և հունական համայնքների մեծարման միջոցառմանը և հանդես է եկել դասախոսությամբ։
Aykiri dogrular կայքի հոդվածագիր, ազգությամբ հայ մտավորական Նադյա Ույգունն իր անդրադարձը նվիրել է Սպիտակ տան պահեստում պահվող հայ որբերի գործած գորգի պատմությանն ու այդ արժեքի հանդեպ ԱՄՆ կառավարության վերաբերմունքին։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սփյուռքահայ ուսանողների խորհրդի առավել ակտիվ 30 ուսանողի՝ աշխարհի 10 երկրից:
Սիրիայի Հալեպ քաղաքի Ալ-Լերմոնի շրջանում սիրիական ընդդիմության զինյալների հրթիռակոծության հետեւանքով բանակի զինվորներ են զոհվել ու վիրավորվել: Վիրավոր զինվորների շարքում հայ կա: Այս մասին հաղորդում է Հալեպում Հայ եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը: Վիրավոր հայ զինվորը Բաբկեն Բաղդադյանն է, որը տեղափոխվել է հիվանդանոց եւ անհրաժետ օգնություն ստացել:
Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ Վրաստանի նորընտիր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու երդմնակալության արարողությունը: Հանդիսավոր արարողությանը մասնակցելու պաշտոնական հրավեր էր ստացել նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Նոյեմբերի 17-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վրաստանի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ, կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց թբիլիսահայ նկարիչներ Մերուժան Շահումյանի և Գոհար Հակոբյանի մանրանկարչական աշխատանքների գեղատեսիլ ցուցահանդեսը: Բացման հանդիսությանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդը, հոգևոր հայրերը, վիրահայ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, արվեստի գործիչներ, մտավորականներ, մանրանկարչական աշխատանքների երկրպագուներ և գնահատողներ:
Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության ղեկավարությունը օգնել է անցյալ շաբաթ Դամասկոսում հերթական ահաբեկչության ժամանակ զոհված հայ երկու երեխաների ընտանիքներին: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդում է, որ կուսակցության ղեկավարության ներկայացուցիչը հայտարարել է, թե Սիրիայի ընդդիմադիր գրոհայինների կողմից բնակելի թաղամասերը, դպրոցները եւ սրբա վայրերը հրաձգության ենթարկելը ի զորու չեն ոչնչացնելու երկրի քաղաքացիների ապրելու եւ արարելու ձգտումը, հայրենասիրության զգացումը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)