Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
��������������
Առաջին անգամ է, որ ԱՄՆ Գերագույն դատարանի քննությանն է ներկայացվում Հայոց ցեղասպանությանն անուղղակիորեն վերաբերող բողոքը: 2003 թվականին դատավարությունը սկսվելուց ի վեր` տարբեր դաշնային դատարաններ հակասական դիրքորոշումներ են ընդունել այս գործի վերաբերյալ:
Ստրասբուրգում և Էլզասի շրջաններում այսօր ապում է մոտ 8000 հայ, ովքեր արտագաղթել են հատկապես 90-ականներից հետո: Մինչ այդ Ստրասբուրգում ապրում էին քիչ թվով հայկական ընտանիքներ: Հայերն այստեղ հիմնականում զբաղվում են շինարարությամբ և առևտրով:
Հունիսի 30-ին մեկնարկեցին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի պարարվեստի օրերը ՀՀ մարզերում:
Հունիսի 24-30-ը Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրերը:
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ամենամեծ դահլիճը կրում է հայ նավթարդյունաբերող, հայտնի գործարար, մարդասեր-բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի անունը: Համանուն այդ սրահում հունիսի 30-ին կայացավ Գալուստ Գյուլբենկյանի հուշ-երեկոն, որ նախաձեռնել էին Վրաստանի հայ մտավորականների միությունը եւ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը՝ ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ:
Հունիսի 7-ին Բուենոս-Այրեսի կառավարության մշակույթի նախարարության ոսկեզօծ դահլիճում կայացավ Դիանա Տեր-Կարապետյանի «Յաները արգենտինյան արվեստում» («Los ian en el arte argentine contemporaneo») գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Բուենոս-Այրեսի կառավարության մշակույթի նախարար Էրնան Լոմբարդին և Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, ինչպես նաեւ արգենտինյան իշխանությունների ներկայացուցիչներ, արգենտինահայ կառույցների ղեկավարներ և հոգևոր առաջնորդներ:
Հունիսի 29-ին Երևանի Կասկադ համալիրում կայացավ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կազմակերպիչն է ՀՀ սփյուռքի նախարարությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Սույն թվականի հունիսի 2-ին, ձեռամբ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, օծվեց Վրաստանի Մառնեուլիի շրջանի Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» նորակառույց մատուռը:
Հունիսի 1-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության պատկերասրահում բացվեց ֆրանսիահայ նկարիչ Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսը` «Երևակայական բնապատկերներ» խորագրով: Ցուցահանդեսի շրջանակներում մեկ ամիս շարունակ ամերիկահայ համայնքին կներկայացվեն նկարչի բնանկարներն ու քանդակները:
Մայիսի 25-ին Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո Վենետիկում անցկացվեց «Հայաստան. նոր շուկա իտալական ընկերությունների համար» խորագրով գործարար համաժողով:
Մայիսի 25-27-ը տեղի են ունեցել Պոլոցկ քաղաքի 1150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ, որին մասնակցել է Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, Հայաստանի Ալավերդու քաղաքապետը, Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներ: Մայիսի 25-ինՊոլոցկի կենտրոնական առափնյա փողոցում տեղադրվել է Հայրենական մեծ պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների հիշատակին նվիրված խաչքարի հիմնաքարը: Միջոցառմանը մասնակցել են նաև Պոլոցկի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Մայիսի 25-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերը գեղեցիկ եւ շքեղ տեսք էին ստացել բազմաթիվ յուղաներկ նատյուրմորտ, դիմանկար եւ բնանկար կտավներից, որոնց հեղինակը թբիլիսահայ գեղանկարիչ-մանկավարժ Ռոբերտ Ներսեսովը եւ նրա սաներն են:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի` սփյուռքի հետ երկխոսություն սկսելու ջանքերի վերաբերյալ իմ վերջին հոդվածը բազմաթիվ արձագանքների տեղիք տվեց հայկական և թուրքական շրջանակներում:
Մայիսի 27-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, հայ-վրացական գրական կապերի «Կամուրջ» միության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի «Քարի շնչառություն» բանաստեղծությունների ժողովածուի վրացերեն գրքի շնորհանդեսը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)