Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
����������������������������society
Ռումինիայի Գրողների միության վարչությունը հունվարի 27-ին որոշել է 2014թ. Գրականության Նոբելյան մրցանակի համար առաջարկել Վարուժան Ոսկանյանի թեկնածությունը: Թեկնածուների մեջ են նաեւ ռումին երեք այլ գրողներ` արձակագիրներ Նիկոլաե Բրեբանը (Nicolae Breban) եւ Նորման Մանեան (Norman Manea), ինչպես նաեւ բանաստեղծ Միրչա Կարտարեսկուն (Mircea Cărtărescu): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ոումինական MEDIAFAX լրատվական գործակալությունը, ՌԳՄ նախագահ Նիկոլաե Մանոլեսկուն (Nicolae Manolescu) հայտնել ...
Անցյալ շաբաթ France Presse գործակալությանը տված իր ծավալուն հարցազրույցում` Սիրիայում տիրող ողբերգական իրավիճակի մասին, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն անսպասելիորեն հիշատակել է 1.5 միլիոն հայերի ջարդերը: Առաջին անգամ է, որ սիրիական պետության որևէ ղեկավար ընդունում է հայկական զանգվածային սպանությունները և հանցավոր ճանաչում Օսմանյան Թուրքիային:
Բանակի օրվա առիթով, հունվարի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մատուցված Ս. Պատարագին ներկա են գտնվել այս օրերին Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը եւ ՀԲԸՄ փոխնախագահ Սինան Սինանյանը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, ՀՀ եւ ՀԽՍՀ պետական եւ միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:
Վրացական եկեղեցին ողջունում է երկրի եւս չորս կրոնական համայնքների ֆինանսավորման մասին կառավարության որոշումը՝ «որպես արդարության վերականգնման դրսեւորում»։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, նախարարները, Աժ պատգամավորներն այսօր՝ հունվարի 28-ին, Բանակի կազմավորման 22-ամյակի առթիվ այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն եւ ծաղկեպսակ դրեցին հերոսների շիրիմներին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Մեր անկախ պետականության մեծ ձեռքբերումն է Հայոց Բանակը, որն Աստծու օրհնությամբ մարտունակ ու զորեղ` արթուն պահպանում է ազատ, խաղաղ ու ստեղծարար կյանքը մեր հայրենիքի: Այս մասին ասված է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Հայոց բանակի օրվան նվիրված շնորհավորական ուղերձում:
Հունվարի 28-ը Ազգային բանակի օրն է` Հայաստանի ամենակարեւոր եւ սիրված օրերից մեկը: Այսօր հայ ժողովուրդը եւս մեկ անգամ հիշում է նրանց, ովքեր հիմք դրեցին Զինված ուժերին, հարգանքի տուրք է մատուցում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակին, ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնում  բոլոր նրանց, ովքեր ծառայել են եւ շարունակում են ծառայել եւ իրենց ավանդը ներդնել հայկական պետության գոյության գլխավոր գրավականներից մեկի զարգացմանը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ պաշտոնական այցով ժամանել է  Թուրքիա:
Նա դեռ ոչ մի անգամ չի եղել Հայաստանում, որի եռագույն դրոշի ներքո հպարտությամբ պայքարում էր 1994թ.-ի նորվեգական Լիլեհամեր քաղաքում տեղի ունեցող ձմեռային օլիմպիական խաղերին: Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ուեսթֆորդ  քաղաքի բնակիչ ջո Ալմասյանը հույս ունի երբեւիցե այցելել պապական հայրենիք: Այդ մասին գրում է ամերիկյան «Lowell Sun» թերթը:
Հայ օգնության ֆոնդը «Այո» անվնումով նոր բարեգործական ծրագիր է մեկնարկել, որը մշակվել է Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդների համատեղ ջանքերով: Այս մասին գրում է «The Armenian Reporter»-ը: Նախագծի նպատակը տեղի խնդիրների լուծումը մինչեւ վերջ հասցնելն է եւ այդկերպ պատասխանատվություն վերցնելը, որպեսզի Հայաստանը դառնա լավագույն տեղն ապրելու համար եւ կրճատվի արտագաղթը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարելիք այցի նախօրեին՝ հունվարի 25-ին եւ 26-ին, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության, որոնք կազմակերպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: Ցույցեր տեղի են ունեցել Փարիզում, Մարսելում, Լիոնում ու Մոնպելյեում:
Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքը համաձայնել է 30 հազար դոլարի չափով փոխհատուցում վճարել տարեց հայ զույգին վնասվածքների համար, որոնք նրանք ստացել են մայթին ընկնելու հետեւանքով: Քաղաքային խորհուրդը հայտարարել է վեճի խաղաղ կարգավորման մասին փակ դռների ետեւում տեղի ունեցած նիստի արդյունքների հիման վրա:
Թուրքական մամուլում սկսել են կրկին հրապարակել 2 տարի առաջ «Մշակույթի եւ արվեստի մեծ մրցանակ»-ի հանձնման ժամանակ Թուրքիայի վարչապետի կողմից Արա Գյուլերին լուսանկարելու լուսանկարները, երբ լրատվամիջոցները հայտնեցին, որ Արա Գյուլերը առողջական խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ուկրաինայի հայերի միությունն, հունվարի 27-ին, Սերգեյ Նիգոյանի մահվան առթիվ, հայկական համայնքի բոլոր ղեկավարների արտահերթ ժողով է անցկացրել, որի ժամանակ համատեղ հայտարարություն է ընդունվել, հաղորդում է AnalitikaUA.net-ը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)