Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
����������������������������society
Հայաստանը Արեւելյան Հայաստան անվանափոխելու համար արդեն շատ ուշ է, հունվարի 27-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` մեկնաբանելով Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վերջին հայտարարությունը:
Վրաստանի հայ առաքելական եկեղեցուց բացի, ֆինանսավորում կստանան եւս չորս  հիմնական կրոնական համայնքներ: Վրաստանի վարչապետը կառավարության նիստում հայտարարել է, որ ֆինանսավորում կստանան հայկական, կաթոլիկ, մահմեդական եւ հրեական համայնքները:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի օդանավը հունվարի 27-ին, ժամը 15։00-ին վայրէջք է կատարել Անկարայի Էսենբողայի օդանավայկայանում։
Հայաստանը պետք է հետեւի Սիրիայի ազգային փոքրամասնությունների, այդ թվում` հայերի իրավունքների պաշտպանությանը: Այս մասին հունվարի 27-ին լրագրողներին ասել է ՀՅԴ բյուրոյի   Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` պատասխանելով հարցին, թե ինչ կարող է անել Հայաստանը, եթե նրան չեն հրավիրել Սիրիայի հարցով «Ժնեւ 2» խորհրդաժողովին:
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանը (Robert Guediguian) իր նոր կինոաշխատանքում կանդրադառնա 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքներին: Ֆիլմում ներգրավված են ֆրանսահայ դերասաններ Սերժ Ավետիքյանը, Սիմոն Աբգարյանը, այլք: Փարիզից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մեկ այլ ֆրանսահայ ռեժիսոր, սցենարիստ և դերասան Սերժ Ավետիքյանը պատմեց, որ այժմ ընթանում են ֆիլմի նախապատրաստական աշխատանքները:
Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Մանսուրյանի հետ' հարցազրույցից առաջ:
Սիրիայի հայկական համայնքն անվտանգության եւ կենսական լրջագույն խնդիրների առջեւ է կանգնած. սիրիահայերը պայքարում են ոչ միայն ողջ մնալու համար, այլեւ հաց, դեղորայք հայթայթելու համար: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Արաքս Փաշայանը:
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցող «New Wave» («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնին մասնակցում էին նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը ներկայացնող 5 ուսանողների ֆիլմերը:
Օտարերկրյա, այդ թվում` նաեւ ՀՀ քաղաքացիները, ընդհանուր առմամբ, կարող են 180 օրվա` 6 ամսվա ընթացքում ՌԴ տարածքում գտնվել առավելագույնը 3 ամիս` 90 օր: Այդ ժամկետը խախտելու պարագայում նրանք 3 տարի չեն կարող մուտք գործել ՌԴ տարածք` սկսած այն օրվանից, երբ նրանք կատարել են ժամկետների խախտումը. լրագրողներին այսօր ներկայացրեց իրավաբան, փաստաբան Լիլիթ Ներսեսյանը:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Տորոնտոյում ապրող ինժեներ ու դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Armenian Weekly»-ում:
NEWS.am-ը ներկայացնում է բրիտանական «The Guardian»-ում հրապարակված հոդվածը 106-ամյա հայուհու մասին, ով փրկվել է Թուրքիայում հայերի դեմ իրագործած ցեղասպանությունից:հոդվածը գրվել է Եվրոպայի հինգ խոշորագույն թերթերի հատուկ նախագծի շրջանակներում, որոնք ներկայացնում են Առաջին Համաշխարհային պատերազմի քիչ ականատեսների հարցազրույցները:
Հայոց ցեղասպանության թեման Քալիֆորնիա նահանգում ուսումնական ծրագրի մեջ ներառելու բերաբերյալ օրինագիծը, որն առաջ էր քաշվել նահանգի օրենսդիր ժողովի անդամ Ադրիան Նազարյանի կողմից, եւս մոկ խոչընդոտ է հաղթահարել ընդունման ճանապարհին: Այս անգամ օրինագիծը միաձայն ընդունվել է Հատկացումների հանձանժողովի կողմից. բոլոր 16 անդամները «կողմ» են քվեարկել:
Սոլոնյանսկի շրջանի Բերեզնովատկա գյուղում(Դնեպրոպետրովսկի մարզ), տեղի է ունեցել Սերգեյ Նիգոյանի հուղարկավորման արարողությունը, ով զոհվել էր հունվարի 22-ին Կիեւում Գրուշեւսկի փողոցում:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող, ԱՄՆ-ի մտավորականության հայտնի ներկայացուցիչ Էդմոնդ Ազադյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Armenian Mirror-Spectator»-ում:
Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության «Սարդարապատ» ազգային թանգարանի առաջնային խնդիրներից է տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրումը: «Արմենպրես» լրատվական գործակալության նախաձեռնությամբ` լրագրողների հետ հանդիպմանը թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը նշեց, որ հաստատության առաջիկա ծրագրերից է նոր ցուցադրության հայեցակարգի ստեղծումն ու նոր ցուցադրության փուլային կայացումը: «Այս հարցում մեզ կօգնեն նոր տեխնոլոգիաները, որոնք շատ կարևոր են թանգարանների հավաքածուները և առարկաները հանրամատչելի ...


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)