Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
����������������������������society
Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը թուրքական դիվանագիտության հերթական բլեֆն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը:
Կանանց միջազգային ասոցիացիան դեկտեմբերի 14–ին տոնական բարեգործական տոնավաճառ կանցկացնի, չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց ասոցիացիայի նախագահ Միրնա Մգրդիչյան-Թեչլերը։
Թուրքիան դուրս կմնա տարածաշրջանի քաղաքական գործընթացներից, եթե Հայաստանի հետ հարաբերությունները չկարգավորի, «ԱՌԿԱ» գործակալությանն է հայտնել Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
Նոյեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի մասնակցությամբ կայացավ հավաք-հանդիպում սիրիահայերի հետ՝ «Նոր Հալեպ» թաղամասի ամբողջականացված հատակագիծն ու ճարտարապետական լուծումները ներկայացնելու նպատակով:
Հայաստանի նախագահի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երեւանյան այցի ընթացքում պլանավորված չէ եւ տեղի չի ունենալու: Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանը:
«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը դատապարտում է պաշտոնական Անկարայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հարցում շարունակաբար առաջ քաշվող նախապայմանները եւ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի կողմից վերջերս արված հայտարարության մեջ դրանց վերահաստատումը: Այդ մասին ասվում է միության տարածած հայտարարության մեջ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար եւ դիրիժոր Պինկաս Ցուկերմանին, ով Երեւան է ժամանել այսօր` մասնակցելու «Երեւանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանի փակման համերգին: Արամ Խաչատրյան համերգասրահում նա հանդես կգա «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ՝ որպես դիրիժոր եւ մենակատար:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան հայ–թուրքական հարաբերությունների համար բեկումնային չի դառնա, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
Բանահավաք եւ ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը, դեկտեմբերի 11-ին, Երեւանում տեղի է ունեցել Ստամբուլի «Բելգե» հրատարակչության տնօրեն Ռագըփ Զարաքօլուի մասնակցությամբ։
Դեկտեմբերի 11-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Իտալիայի Նարդո քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Մարչելլո Ռիզիի գլխավորությամբ:
Ուկրաինան, ինչպես և Հայաստանն ու բոլոր հետխորհրդային պետությունները, արժանի են իրական անկախության` ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Արևմուտքից, իր ֆեյսբուքյան էջում գրել է հայտնի  ամերիկահայ երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը։
Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայում առկա ժխտողականության «պատը» վերջին տարիներին սկսել է լուրջ ճեղքեր տալ: Երկրում հայկական տաբուի վերացմանը մեծապես նպաստում են իրապես ժողովրդավար այն թուրք մտավորականները, ովքեր չեն խորշում խոսել իրենց երկրի հանցագործ անցյալի մասին և առերեսվում են իրական պատմությանը: Նման մտավորակններից է թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն, ով Երևանում «Արմենպրես»-ի հետ զրուցեց 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայում հնարավոր ...
Պետք է գնալ-թակել բոլորի դռները, բաժանել գործիքներ ու ստիպել, որ երեխաները երաժշտություն սովորեն. երաժշտությունը մտածողություն է ձեւավորում. լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց դիրիժոր, ջութակահար,«Գրեմմի» բազմակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը:
Հայաստանի առաջնահերթ խնդիրը պետք է լինի, որպեսզի 2015 թվականը չդիմավորենք հայ-թուրքական արձանագրություններով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված Հայաստանի քայլերին:
Ադրբեջանական կողմը անհրաժեշտ է համարել միջամտել լրատվամիջոցների լեզվակռվին՝ կապված Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Երեւան կատարելիք այցի հետ եւ հիշեցնել Անկարային, թե «ինչպես պետք է պահել իրեն»:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)