Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
����������������������������society
Դեկտեմբերի 7-ին Պրահայում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվեց Սպիտակի երկրաշարժի 25-ամյակին նվիրված հուշ-երեկո: Բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով մասնավորապես նշեց. «Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ բարեկամ չեխ ժողովուրդը։ Մեզ հետ են այսօր նրանք, ովքեր կազմակերպել են այդ օգնությունը, եւ ես Հայաստանի Հանրապետության անունից իմ խորը երախտագիտությունն եմ հայտնում նրանց»: Այնուհետեւ նա ընթերցեց ...
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան է այցելել ֆրանսահայ ճանաչված պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքչյանը: Էրեբունի ամրոցի հիմնադրման և կործանման պամությունը հետաքրքրել է արվեստագետին և նա ամենայն հետաքրքրությամբ է ծանոթացել թե հնավայրին և թե թանգարանի ցուցադրությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Էրեբունի» արգելոց-թանգարանից, Քյուրքչյանը պատմել է ֆրանսիական թանգարանների հետ իր համագործակցության և մշակութային արտադրանքներ թողարկելու աշխատանքների մասին: Ծանոթանալավ թանգարանի հուշանվերների կրպակին` ...
Դեկտեմբերի 7-ի առավոտյան Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու նորակառույց վանական համալիրի տարածքում կանգնեցված խաչքարի առջեւ տեղի ունեցավ ծաղիկների եւ ծաղկեփսակների զետեղման արարողություն՝ ի հիշատակ 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի: Երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությանը մասնկացեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը, ...
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն haberturk-ի հետ հարցազրույցում խոսել է Հայաստան կատարելիք այցի մասին` ասելով.«Արձանագրությունները գրված տեքստեր են: Հիմնականը` խոչընդոտները մտքից հեռացնելն է». հայտնում է apa.az-ը:
Թուրքիայում ակտիվ սկսել են քննարկել երգիծական Extra Version կայքի հրապարակումները, որոնց մի մասը նույնիսկ լրատվական կայքերում որպես լուրջ հրապարակում է դարձել։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի Երեւանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին «Արմենպրեսս»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի` վերջերս կատարած հայտարարությունները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Թուրքիայից 35-ամյա դերասան Դենիս Բարիշն ու Երեւանի Մնջախաղի թատրոնի 32-ամյա դերասան Հովհաննես Աջինյանը ձեռքսեղմման համաշխարհային ռեկորդ են սահմանել:
Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում դեկտեմբերի 12-ին կկայանա «Սփյուռքի հայ նկարիչների եւ գրողների առջեւ ծառացած մարտահրավերները» թեմայով քննարկում։ Այդ մասին հայտնում է Գլենդելի ArmenianCalendar.com տեղեկատվական կայքը: Քննարկմանը կմասնակցեն դերասան, դրամատուրգ եւ գեղանկարիչ Վահե Բերբերյանը, գրող Արիս Ջանիկյանը, լուսանկարիչ Արա Օշականը, դերասանուհի եւ դրամատուրգ Լոռի Թաթուլյանը:
Նյու Յորք նահանգի Իթաքա քաղաքի Քորնելի համալսարանում կրթաթոշակակիր հետազոտողները, ասպիրատներն ու քաղաքի գիտական ընկերակցության անդամները կձգտեն տեղի ուսանողների շրջանում խթանել հետաքրքրությունն օտար լեզուների նկատմամբ: Այս մասին գրում է «Cornell Chronicle»-ը:
Երեւանում կայանալիք տարածաշրջանային ժողովը, հավանաբար, առիթ կդառնա թուրք եւ հայ քաղաքական գործիչների միջեւ քննարկումների անցկացման համար՝ երկու հարեւանների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում տիրող փակուղային դրությունից դուրս գալու նպատակով: Այդ մասին գրում է թուրքական «Hürriyet Daily News» թերթը:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է թուրքական «Today՝s Zaman» թերթում նույն պարբերականի թղթակից Սինեմ Ջենգիզի հոդվածը:
Լոնդոնում ՀՀ դեսպանության կողմից, Բրիտանահայկական միջխորհրդարանական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլի հովանավորությամբ, ՄԹ Համայնքների պալատի Չերչիլ սրահում« դեկտեմբերի 4-ին, կազմակերպվել է հայկական «Արարատ» կոնյակի համտեսում։ Միջոցառմանը ներկա էին ՄԹ լորդերի եւ համայնքների պալատների տասնյակ անդամներ, Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, բրիտանահայ համայնքային կառույցների եւ երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ։
Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում եւ մատուռներում  Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին պատարագներ են մատուցվել։ Չերնովեցում խաչքարի բացման արարողություն է կայացել։
Թուրքիայի Սիվաս (պատմական Սեբաստիա-խմբ) նահանգում զինվորական տարածքում գտնվող հայկական եկեղեցին Թուրքիայի պաշտպանության նախարարի հրահանգով տեղափոխվելու է այլ տարածք եւ բացվելու է այցելությունների համար։
Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի նահանգապետ Էդմունդ Բրաուն Կրտսերը Լոս-Անջելեսի շրջանի Առաջին ատյանի գլխավոր դատարանում դատավոր է նշանակել Արմեն Թամզարյանին՝ եւս յոթ անձանց հետ միասին: Այդ մասին գրում է Asbarez»-ը՝ վկայակոչելով նահանգապետի մամուլի ծառայությանը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)