Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
ԹուրքիաTurkey
Լիբանանի կառավարությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ ծրագրում է նամականիշ թողարկել լիբանանյան Բիքֆայա քաղաքում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պատկերով: Այդ մասին գրում է «Asbarez» թերթը:
Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին չբարձրաձայնելու մասին չգրված օրենքներ կան։ Այդ արգելված թեմաներից է  Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական եւ ռուսական զորքերի միջեւ առաջին բախումը Սարիղամիշում, որը ստացել է Սարիղամիշի ճակատամարտ կամ օպերացիա անունը։
Այս տարվա սկզբին ես մի հոդված էի գրել, որտեղ ներկայացրել էի Թուրքիայի կառավարության կոշտ մարտավարությունը` եվրոպական և ամերիկյան թանգարաններից անտիկ իրերը վերադարձնելու համար: Զավեշտալի է, որ Թուրքիան՝ այլ ազգերի մշակութային ժառանգության խոշորագույն թալանչիներից ու ավազակներից մեկը, կարող է այդպես ագրեսիվորեն պահանջել այդ հնությունները:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվեց քարտեզագրական նոր նյութերով, որոնք թողարկվել են 1920-ականների առաջին կեսին: Ամերիկյան, գերմանական, բրիտանական քարտեզագրական այս նյութերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ դրանցում առկա են նաև արդեն Հանրապետական հռչակված Թուրքիայի սահմանները: Ըստ այդմ, Թուրքիայի արևելյան սահմանն անցնում է այն սահմանագծով, որը հաստատվել էր ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի (1856-1924թթ.) իրավարար վճռով: Քարտեզագրական այս նյութերը լավագույն վկայությունն ...
Անգամ այն ժամանակ, երբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայկական կողմի հրավերը ստանալուց հետո հայտարարում էր, թե դեռ պետք է մտածի Երևանում դեկտեմբերի 12-ին նախատեսված ՍԾՏՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ֆորումին մասնակցելու նպատակահարմարության մասին, պարզ էր, որ նա ընձեռված հնարավորությունը ձեռքից բաց չի թողնելու: Այդ մասին yerkir.am-ը գրել էր դեռ նոյեմբերի 21-ին:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավիթօղլուին այցի հետ կապված որեւէ արտառոց բան չկա, այն որեւէ կապ չունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ։ Այս մասին այսօր՝  դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀՇ  վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը։
Թուրքական մամուլն արձագանքել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին ուղղված ուղերձին՝ այն անվանելով խիստ ուղերձ Հայաստանի կողմից։
Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շեմին ավելի քան երբեք անհրաժեշտ է միասնական մոտեցումներով ու համատեղ ջանքով դիմագրավել Հայաստանի Հանրապետության, Արցախի, Ջավախքի ու Սփյուռքի առջեւ ծառացող մարտահրավերները: Այդ մասին ասվում է ավանդական երեք կուսակցությունների տարածած հայտարարության մեջ:
Թուրքիայում գենետիկայի ոլորտի մասնագետներից Օմեր Գյոքչումենը հայտարարել, թե ոչ-ոք չի կարող իրար կողք ապրող քրդից եւ թուրքից ԴՆԹ-ի տեստ վերցնել եւ ապացուցել, թե նրանք տարբեր են։
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Դեկտեմբերի 12-ին Հայաստան է ժամանում Թուրքիայի արտաքին գործոց նախարար Ահմեթ Դավութօղլուն: Մինչ վերջինիս ժամանումը, թուրքական պետական քարոզչամեքենան արդեն իսկ լուրեր է տարածում, որ Դավութօղլուն Հայաստանում պատրաստվում է անդրադառնալ արցախյան հիմնախնդրին՝ իբրեւ նախապայման նշելով ազատագրված շրջանների հանձնումն Ադրբեջանին՝ հայ-թուրքական սահմանի բացման դ ...
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Երեւան Հայոց ցեղասպանության նախաշեմին հայ-թուրքական հարաբերություններում առաջխաղացման տպավորություն թողնելուն ուղղված քայլ է: Այս մասին դեկտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Արեւմտահայերի խնդիրների ուսումնասիրման կենտրոնի» տնօրեն Հայկազուն  Ալվրցյանը:
Հայաստան կատարելիք այցից առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարություններում նոր բան չկա եւ դրանք հնացած եւ ոչ արդյունավետ դիվանագիտական հնարքներ են։ Նման կարծիք, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Հայոց ցեղասպանության խնդիրը սերտորեն կապված է ՄԱԿ–ի` 1948 թվականին ընդունած ցեղասպանության հանցագործության նախազգուշացման և պատժի կոնվենցիայի հետ, հայտարարեց Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանը։
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը խորհրդանշական թիվ է, ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարը կշարունակվի նաև այդ տարեթիվը նշելուց հետո, ասաց Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ժամանումը Հայաստան պաշտոնական այց չէ, այլ ընդամենը տարածաշրջանային կազմակերպության համաժողով է տեղի ունենալու, որի նախագահությունն այս օրերին Հայաստանինն է, եւ նա մասնակցելու է այդ ժողովին. Yerkir.am-ին այսօր ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը' անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ կան Դավութօղլուի' Հայաստան կատարելիք այցից:   Ըստ մեր զրուցակցի` եւ քանի որ սա այցելություն չէ Հայաստան, այդ պատճառով էլ ոչ մի ակնկալիք ...


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)