Ֆրանսիայում բնակվող գիտնական Երվանդ Բարետ Մանուկը «Շեհիր» համալսարանում «Թուրքերենի և հայերենի քաղաքական և մշակութային ասպեկտների փոխազդեցությունը» վերնագրով մի սեմինար է անցկացրել:
Թուրքիայում ցեղասպանությունի մոտ 100 տարի անց հայերը Սիրիայում դեռ ջարդի են ենթարկվում: Թեեւ այս մասին մամուլում գրեթե չի հիշատակվում, պղծվում են նաեւ նրանց սրբավայրերը: Այդ մասին «The Independent» թերթի հոդվածում գրում է Ռոբերտ Ֆիքսը:
Թուրքական Radikal պարբերականի հայտնի սյունակագիր Օրհան Քեմալ Ջենգիզն իր «Եթե Էրդողանը չգնա Հայոց ցեղասպանության հուշարձան...» հրապարակման մեջ անդրադարձել է Թուրքիայի ղեկավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե Ստամբուլի քաղաքապետի իրենց թեկնածուն Մուսթաֆա Սարըգյուլն է։
Դեկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետն իր գրասենյակում ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամներին` Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ. տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական բաժինը:
Նոյեմբերի 30-ին Լոնդոնի Գրինֆորդ Թաուն Հոլ համերգասրահում տեղի է ունեցել ՀՅԴ 123-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են Մեծ Բրիտանիայի հայ համայնքի համար աննախադեպ թվով' 500-ից ավելի մեր հայրենակիցներ: Միջոցառման համերգային մասն անց է կացրել հայտնի երգիչ Ռազմիկ Ամյանը:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է թուրք վերլուծաբան Օրհան Քեմալ Ջենգիզի հոդվածը, որը հրապարակվել է «Al-Monitor»-ում: Ստամբուլում 2012թ.-ի վերջից ու 2013թ.-ի սկզբից տեղի ունեցան հարձակումներ տարեց հայ կանանց վրա:
Օրեր առաջ Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության նախագահ և փոխվարչապետ Բյուլենթ Արընչի` Կ.Պոլսի Սբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու գաղափարը աղմուկ էր բարձրացրել:
Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալներից մեկին՝ Էրհան Թունջելին, բերման են ենթարկել: Այժմ նա գտնվում է «Չաղլայան» դատարանում. հայտնում է Hurriyet.com-ը:
Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մասին տեղյակ լինելու և պաշտոնական լիազորությունները չկատարելու մեջ մեղադրվող` Տրապիզոնի ոստիկանության պետ Ալբայ Ալի Օզի դատը Կ.Պոլսի հիմնական դատին միացնելու առաջարկը մերժվել էր:
Թուրքական հերթական անհեթեթությունը: Ըստ Sabah-ի` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների մասին մի շարք նոր հայտարարություններով է հանդես եկել: «Փորձում ենք նոր ստեղծագործ գաղափարներով, նոր մտքերով դրանք իրականացնել և քայլեր ձեռնարկել»,- ասել է նա:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Փարիզում իր Ազգային խորհրդի նիստի ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի Թուրքիա կատարելիք այցին, որը կկայանա 2014-ի հունվարի 27 եւ 28, գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հայտարարել է, թե առաջիկայում Եվրամիության հետ համաձայնեցված մի ծրագրի ֆինանսավորմամբ ականազերծվելու են Հայաստանի եւ Իրանի հետ սահմանները։