Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
կրոնreligion
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սրբոց Վարդանանց տոնին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, փետրվարի 27-ին Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում նաեւ կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն եւ օծում ստացան Գեւորգյան հոգեւոր ճեմարանի չորս եւ Քահանայից լսարանի վեց շրջանավարտ սարկավագներ:
Այս տարի Սուրբ Ղեւոնդյանց քանահաների տոնին Բուլղարիայի Հայոց Թեմի պատմության մեջ առաջին անգամ նշվել է քահանաների տոնը, ինչպես նաեւ աննախադեպ էր նրանով, որ Եվրոպայի մեջ առաջին անգամ երկու տարբեր թեմեր միասին տոնեցին այս գեղեցիկ տոնը, հաղորդում է «Կանթեղ Արարատյան» տեղեկատվական կայքը:
Սենատոր Ջոն Մակքեյնը վառ օրինակ է, թե ինչպես են Միացյալ Նահանգների պաշտոնյաները շատ հաճախ սխալ գնահատում արտաքին ճգնաժամերը, համարելով, որ որևէ երկրում ժողովրդավարություն հաստատելու լավագույն միջոցը ԱՄՆ-ի կողմից զանգվածային ռմբակոծությունն ու ներխուժումն է:
Ուկրաինայի հայկական եկեղեցիներում անցկացվել են զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություններ:
Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Հայոց Բագրատունի թագավորական դինաստիայի օրոք Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի Մայր տաճարի 3D վիրտուալ տուրը հայտնվել է ինտերնետում։
Փետրվարի 16-ին Թբիլիսի քաղաքի հայկական համայնքում միջդեպ է տեղի ունեցել: Ոմն Գոգա(Գեորգի) Էլիբեգովը Թբիլիսիի Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալների զայրույթն է հարուցել, վիրավորել է եկեղեցուն, ՀԱԵ Վրաստանի թեմին՝ առավել սուր արտահայտվելով հայ եկեղեցու ակտիվ անդամների հասցեին, ծեծկռտուք են հրահրել:
Լոռի-Բերդի հայկական խաչքարը Նյու Յորքի «Metropolitan» արվեստների թանգարանում ցուցադրվելու է մինչեւ 2017թ: Պատմամշակութային հուշարձանի ժամանակավոր դուրսբերման ժամկետը երկարաձգվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող Փիթեր Հյուզի՝ բրիտանական «The Telegraph»-ում  հրապարակված հոդվածը:
Վանի Բաշքալեի շրջանում գտնվող եւ 1915-ից հետո լքված հայկական Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին թուրքական իշխանությունները նախատեսում են վերանորոգել։
«Ընդառաջ Աստուծո, ընդառաջ սիրո» կարգախոսով մի շարք միջոցառումներ կանցկացվեն փետրվարի 4-14–ը Երևանում` Տեառնընդառաջի տոնի նախաշեմին, հայտնեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը։
Ֆրանսիական Բուր-լե-Վալանս քաղաքում Ժան Մուլենի անվան երիտասարդության ու մշակույթի տանը «Արմենիա» միավորման կողմից կազմակերպվել էր Հովհաննես Էքինջյանի «Եդեսիա. քրիստոնեական մարգարիտը հայ-սիրիական սահմանին» գրքի շնորհանդեսը, որն ուսումնասիրում է Ուրֆայի(Եդեսիա) պատմությունը, որտեղ Մեսրոպ Մաշտոցը հայկական այբուբենն է ստեղծել 5-րդ դարի սկզբին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում հայ հոգևորականի բացակայությունը պատճառ է դառնում, որպեսզի շատ հաճախ կրոնական ծիսակատարություններ եկեղեցում չիրականացվեն: Այս կապակցությամբ Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը դիմել է Պոլսի հայոց պատրիարքարան եկեղեցում հոգևորական նշանակելու խնդրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
Անթիլիասում, Գարեգին Բ կաթողիկոսի եւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ հունվարի 29-30-ը տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ծիսական հանձնախմբի հանդիպումը, որին մասնակցում էին Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը (համաատենապետ), Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (համաատենապետ), Տ. Վարուժան արքեպիսկոպոս Հերկելյանը, Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Տ. Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Տ. Զաքարիա վարդապետ Բաղու ...
Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի հրավերով աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն հուվարի 30-ին այցելել են Շարժայի Ամերիկյան համալսարան, որտեղ տեղի է ունեցել Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի պարգեւատրման արարողությունը: Ներկա են եղել ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, բարձրաստիճան հյուրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ: ԱԺ նախագահը ՀՀ նախագահ Սերժ ...
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ, Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ: Այդ մասին գրում է «Asbarez»-ը: Եպիսկոպոսը գտնվում է ԱՄՆ-ում Սիրիայի քրիստոնեական եկեղեցիների այլ առաջնորդների հետ՝  քննարկելու երկրում քրիստոնյաների աղետալի վիճակը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)